Եմենի հութի ապստամբները ազդարարում են, որ դադարեցրել են հարձակումները Իսրայելի և Կարմիր ծովի նավագնացության վրա

המורדים החות’ים בתימן מאותתים שהם הפסיקו את ההתקפות על ישראל והספנות בים האדום

Եմենի հութի ապստամբները ազդարարում են, որ դադարեցրել են իրենց հարձակումները Իսրայելի և Կարմիր ծովի տարածքում նավագնացության վրա, մինչ Գազայի հատվածում փխրուն հրադադարը շարունակում է գործել, տեղեկացնում է AP-ն։

Խմբի կողմից համացանցում հրապարակված՝ առանց ամսաթվի ՀԱՄԱՍ-ին և «Իզզ ադ-Դին ալ-Քասսամ» բրիգադներին ուղղված նամակում հութիները տվել են ամենավաղբացայտ ազդանշանը, որ իրենց հարձակումները դադարեցվել են։

«Մենք սերտորեն հետևում ենք զարգացումներին և հայտարարում ենք, որ եթե թշնամին վերսկսի իր ագրեսիան Գազայի նկատմամբ, մենք կվերադառնանք մեր ռազմական գործողություններին սիոնիստական միավորի խորքում և կվերականգնենք իսրայելական նավագնացության արգելքը Կարմիր և Արաբական ծովերում»,– ասված է հութի զինուժի շտաբի պետ, զինվորական գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Յուսուֆ Հասան ալ-Մադանիի նամակում։

Հութիները դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չեն արել, որ իրենց ռազմական արշավը տարածաշրջանում դադարեցվել է։ Իսրայելի բանակը, որը հարվածներ է հասցրել և ոչնչացրել հութի բարձրագույն հրամանատարների, անմիջապես չի արձագանքել՝ խնդրանքին մեկնաբանություն տալու։

Իսրայել–ՀԱՄԱՍ պատերազմը հութիներին միջազգային ուշադրության կենտրոն բերեց՝ Իսրայելի և նավագնացության դեմ իրենց հարձակումների պատճառով, որոնց, ըստ իրենց, նպատակն էր ստիպել Իսրայելին՝ դադարեցնել պատերազմը։ Հոկտեմբերի 10-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո ապստամբ խումբը իր վրա չի վերցրել որևէ հարձակման պատասխանատվություն։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Prime Minister arrives in Georgia on a working visit

Մեկնարկեց աշխատանքային այցս Վրաստան. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին: Մարտի 4-ին տեղի է

Armenia, Omani Foreign Ministers discuss situation in Middle East

Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարներն ընդգծել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը խաղաղ միջոցներով հանգուցալուծելու անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում