ԵՄ ավիացիոն սև ցուցակից դուրս գալուն ուղղված բոլոր հիմնական աշխատանքներն արված են. ՀՀ քաղավիացիայի կոմիտե

All the main work towards leaving EU aviation blacklist completed: Armenia’s Civil Aviation Committee

ԵՄ ավիացիոն սև ցուցակից դուրս գալուն ուղղված բոլոր հիմնական աշխատանքները Հայաստանի կողմից արված են, թերությունները վերացված են։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին նշել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից՝ անդրադառնալով Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսի՝ ԵՄ ավիացիոն սև ցուցակում Հայաստանի գտնվելու մասին մեկնաբանություններին։

«Սեպտեմբերի սկզբին ԵՄ-ի կողմից կատարվել է գնահատողական այց Հայաստան։ Այդ ընթացքում արձանագրված թերությունները եղել են բացառապես տեխնիկական, դրանք ուղիղ ազդեցություն չունեն թռիչքային անվտանգության վրա։ Այցի ընթացքում իրենք եղել են երկու հայկական ավիաընկերություններում, որտեղ նույնպես գրանցել են որոշ թերություններ, որոնք կրկին տեխնիկական են, թռիչքային անվտանգության վրա ազդեցություն չունեցող։ Ավելին, այդ թերությունները այս ընթացքում վերացվել են ավիաընկերությունների կողմից։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն երկու շաբաթ առաջ Բրյուսելում բավական հանգամանալից ներկայացրել էր իր կատարած ամբողջ աշխատանքը։ Կարող ենք ասել, որ բոլոր հիմնական թերությունները վերացվել են, իսկ այն հարցերը, որոնք պահանջում են երկարաժամկետ աշխատանք, բնականաբար, ընթացքի մեջ են։ Դրանից բացի հավելենք, որ ԵՄ գործընկերներին նախապես ուղարկվել էր ուղղիչ գործողությունների պլանը, որը նույնպես քննարկվել է բրյուսելյան այդ հանդիպման ընթացքում»,- ասված է կոմիտեի պատասխանում։

Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ ԵՄ ավիացիոն սև ցուցակում Հայաստանի գտնվելը ոչ թե քաղաքական, այլ տեխնիկական գործընթաց է։

«Կան որոշ բաներ, որ Հայաստանը պետք է անի, և մենք կապի մեջ ենք Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ։ Քանի որ չի արվել այն ամենը, ինչ պետք է, որոշումը դեռ կայացված չէ: Այնպես որ, ևս մեկ անգամ ասեմ՝ սա տեխնիկական գործընթաց է, այն ոչ մի կապ չունի քաղաքական հարաբերությունների հետ, մենք պարզապես ուզում ենք վստահ լինել, որ անվտանգության գծով ամեն ինչ կարգին կլինի, և այդ պատճառով մենք առաջարկել ենք հատուկ օգնություն «Թվինինգ» (Twinning) գործընթացում, որն այնուհետև կֆինանսավորվի: Սա հատուկ գործիք է, որով մեր անդամ երկրների փորձագետները, որոնք փորձ ունեն այս ոլորտում, օգնում են ձեր կառավարությանն այս հարցում»,- ասել էր Մարթա Կոսը:

Արձագանքելով «Թվինինգ» ծրագրին՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանեց, որ դա կապ չունի սև ցուցակի հետ, դա աջակցման ծրագիր է, որն իրականացվում է երկրների հետ։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47