ԵՄ գործընկերներն այստեղ են, որպեսզի մեր անկախությանը, ինքնիշխանությանը, խաղաղությանը վնասող որևէ գործողություն չհասնի հաջողության

שותפי האיחוד האירופי כאן כדי להבטיח ששום פעולה שמזיקה לעצמאותנו, הריבונות והשלום שלנו לא תצליח: פאפויאן

ԵՄ գործընկերներն այստեղ են, որպեսզի մեր անկախությանը, ինքնիշխանությանը, խաղաղությանը վնասող որևէ գործողություն չհասնի հաջողության. Պապոյան

Եթե կշեռքի նժարին դրված է Հայաստանի անկախությո՞ւնը, թե՞ լինել-չլինելու հարցը, Հայաստանում կլինի պատերա՞զմ, թե՞ խաղաղություն, Հայաստանը կլինի կիսանկախ վասա՞լ, ֆորպո՞ստ, թե՞ նորմալ պետություն, ՀՀ քաղաքացիները Հայաստանո՞ւմ կապրեն, կարարեն, թե՞ կգնան ուրիշ երկրների ուրիշ տարածքներում ուրիշ երկրների համար պատերազմական գործողությունների կմասնակցեն, այդ պարագայում, կարծում եմ՝ այդ նամակը ոչ միայն տրամաբանական է, այլև պարտադիր: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ՀՀ-ն ԵՄ արձագանքման խմբերին կանչել Հայաստան, ինչով են նրանք զբաղվելու Հայաստանում:

Հարցին՝ ո՞վ է վտանգում ՀՀ անկախությունը, որ ԵՄ արագ արձագանքման խմբեր են հրավիրվել Հայաստան, Պապոյանը պատասխանեց. «Բոլոր այն ուժերը, որոնք օտարերկրյա հպատակ են, իրենց շահերի կենտրոնը ՀՀ-ն չէ, ՀՀ քաղաքացիները չեն՝ կամ իրենք ՀՀ քաղաքացի չեն, կա՛մ իրենց երեխաները ՀՀ-ում չեն ծնվել և այլն:

Մենակ ասում եք՝ Քոչարյա՛ն, Քոչարյա՛ն: Քոչարյանը 10 տարի նախագահ է եղել, իր նախագահ լինելուց անմիջապես հետո թոռները Ամերիկայում են ծնվել: Եթե այդքան լավ երկիր էր սարքել կամ լավ երկիր սարքող էր, ինչո՞ւ էին թոռներն Ամերիկայում ծնվում, որ դառնային Ամերիկայի քաղաքացի»,- ասաց նա:

Անդրադառնալով Եմ արագ արձագանքման խմբեր Հայաստան հրավիրելու որոշմանը՝ Պապոյանը հայտարարեց. «ԵՄ գործընկերներն այստեղ են, որպեսզի մեր անկախությանը, ինքնիշխանությանը և ապագայում մեր խաղաղությանը վնասող և խաթարող որևէ գործողություն չհասնի հաջողության»:

Ավելի վաղ  ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել էր, որ Հայաստանի խնդրանքով Եվրամիությունը կտեղակայի հատուկ արագ արձագանքման խումբ՝ երկրի ընտրություններից առաջ հիբրիդային սպառնալիքներին հակազդելուն օգնելու համար։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Armenia is the only country in the world in an active visa liberalization dialogue with the EU, Kos

Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի ԵՄ-ի հետ․ Կոս

ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նշել է, որ ուրախ է կրկին Հայաստան այցելելու համար և տեսնելու այն առաջընթացը, որը երկիրը գրանցել

U.S.-sponsored Peace Summit between Armenia and Azerbaijan created an opportunity for two countries to establish a lasting peace deal, U.S. Intelligency

Վաշինգտոնյան գագաթնաժողովը Երևանին ու Բաքվին հնարավորություն է տվել կնքելու երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր. ԱՄՆ հետախուզության զեկույցը

Վաշինգտոնյան գագաթնաժողովը Երևանին ու Բաքվին հնարավորություն է տվել կնքելու երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր. ԱՄՆ հետախուզության զեկույցը ԱՄՆ ազգային հետախուզությունը հրապարակել է «Սպառնալիքների տարեկան գնահատում» զեկույցը, որում