Skip to content

ԵՄ դիտորդական առաքելությունը դրականորեն փոխում է հայ հանրության ընկալումները ԵՄ-ի մասին. ԱԽ քարտուղար

ԵՄ դիտորդական առաքելությունը դրականորեն փոխում է հայ հանրության ընկալումները ԵՄ-ի մասին. ԱԽ քարտուղար

ԵՄ առաքելությունն իր դրական ազդեցությունն ունի Հայաստանի և Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին կայունություն ապահովելու հարցում: Հենց կայունության գործոն լինելու պատճառով է հաճախ ԵՄ դիտորդական առաքելությունը թիրախավորվում և անտեղի քննադատության ենթարկվում տարբեր երկրների կողմից: Այդ մասին ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայման երկրորդ տարվա միջոցառման ընթացքում:

«Մեզ նաև չի զարմացնում, որ երբեմն երկու տարբեր մայրաքաղաքներից հնչող քննադատության բովանդակությունը գրեթե 90 տոկոսով համընկնում է:

Մենք անընդունելի ենք համարում ԵՄ առաքելության դեմ տարվող կեղծ քարոզչությունը և շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը առաքելության հետ՝ դիմակայելու կեղծ լուրերին:

«Առաքելությունը նաև դրականորեն փոխում է հայ հանրության ընկալումները ԵՄ-ի մասին»,- ասաց Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններն արժեքային են, ամուր, հեռանկարային և ընդլայնվող:

Ըստ ԱԽ քարտուղարի՝ ԵՄ առաքելությունը բազմիցս ապացուցել է իր պահանջված լինելը: Վառ օրինակն է անցյալ տարի ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումից առաջ առաքելության կատարած աշխատանքը, երբ ՀՀ-ի հասցեին մեղադրանքներ էին հնչում, և կեղծ լուրեր էին տարածվում, թե իբր Հայաստանը պատրաստվում է հարձակման:

«Այստեղ իր կարևոր դերն ունեցավ ԵՄ առաքելությունը, որն իր դիտարկումների միջոցով հերքեց կեղծ լուրերը, և օգնեց կայունացնել իրավիճակը»,- ասաց նա:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Հայտնի է Գյումրու 19 տեղամասերում ընտրության արդյունքների նախնական պատկերը. ԿԸՀ

Հայտնի է Գյումրու 19 տեղամասերում ընտրության արդյունքների նախնական պատկերը. ԿԸՀ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր պաշտոնական կայքում ամփոփել է Գյումրու 82 ընտրական տեղամասերից 19-ի նախնական արդյունքները: Պատկերը հետևյալն է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 3 325, Հայաստանի

Գյումրու 14  ընտրական տեղամասերում ընտրության արդյունքների նախնական պատկերը՝ ըստ ԿԸՀ տվյալների

Գյումրու 14 ընտրական տեղամասերում ընտրության արդյունքների նախնական պատկերը՝ ըստ ԿԸՀ տվյալների

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր պաշտոնական կայքում ամփոփել է Գյումրու 82 ընտրական տեղամասերից 14-ի նախնական արդյունքները: Պատկերը հետևյալն է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 2 275, Հայաստանի

Փարաքար համայնքի ընտրության նախնական արդյունքում, ըստ ԿԸՀ տվյալների, առաջատարը «Միասնություն» կուսակցությունների դաշինքն է

Փարաքար համայնքի ընտրության նախնական արդյունքում, ըստ ԿԸՀ տվյալների, առաջատարը «Միասնություն» կուսակցությունների դաշինքն է

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Փարաքար համայնքի բոլոր՝ 16 ընտրական տեղամասերում ընտրության արդյունքների նախնական պատկերը։ Այն այսպիսին է․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 3 669