ԵՄ-ին՝ ՀՀ-ի ինտեգրվելու ճանապարհին ամենամեծ խնդիրը ԵՄ-Վրաստան քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է. Փաշինյան

Frozen EU–Georgia dialogue biggest challenge for Armenia’s EU integration: Pashinyan

Այս պահին ԵՄ-ին Հայաստանի ինտեգրվելու ճանապարհի ամենամեծ խնդիրը ԵՄ-ի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Այդ մասին Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական միություն, և մենք Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ։ Սա Հայաստանի ԵՄ անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի: Մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ Եվրոպական միություն-Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա։ Դա կարևոր է Հայաստանի համար, նույնքան կարևոր, որքան Վրաստանի համար»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը տեղեկացրեց՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումից հետո շատերն են հարցնում՝ երբ Հայաստանը կդառնա ԵՄ անդամ։

«Մեր պատասխանը շատ հստակ է՝ որևէ երկիր առանց ԵՄ չափանիշներին համապատասխանելու չի կարող դառնալ ԵՄ անդամ։ Հետևաբար մեր խնդիրն է, եվրոպացի մեր գործընկերների աջակցությամբ, շարունակել բարեփոխումների ճանապարհը, նախ օբյեկտիվորեն համապատասխանել ԵՄ անդամագրման չափանիշներին։

Երբ սա տեղի ունենա, կա երկու ճանապարհ․ կա՛մ ԵՄ-ն մեզ կընդունի, կա՛մ չի ընդունի։ Այսպես ասում եմ, որովհետև հասկանում եմ, որ ԵՄ ընդլայնումը, նոր անդամի ներգրավումը պարզ հարց չէ, ու նաև քաղաքական որոշման խնդիր է։ Հետևաբար, եթե ԵՄ-ն Հայաստանը կընդունի որպես լիիրավ անդամ, շատ լավ է։ Եթե չի ընդունի, մենք էլի կշահենք, որովհետև կլինենք ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր»,- ասաց նա:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Invention of the Armenian alphabet is one of the most important pillars of Armenian identity: Prime Minister

Հայոց այբուբենի գյուտը հայկական ինքնության կարևորագույն հիմնասյուներից է․

Հայոց այբուբենի գյուտը հայկական ինքնության կարևորագույն հիմնասյուներից է․ վարչապետը՝ Եվրախորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում բացված հուշարձանի մասին Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում ՀՀ

הגיאוגרפיה של המפונים מאיראן דרך שטח ארמניה הורחבה לכלול אזרחים של 46 מדינות: MFA

Իրանից Հայաստանի տարածքով տարհանվածների աշխարհագրությունն ընդլայնվել է՝ ընդգրկելով 46 երկրի քաղաքացիների. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ նախորդ հաղորդագրությունից հետո ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները փետրվարի 28-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում Իրանից տեղափոխվել են Հայաստանի

זה כבוד גדול עבורנו לקבל תמיכה מהאיחוד האירופי והפרלמנט האירופי בדרך של רפורמות דמוקרטיות: פאשיניאן

Մեզ համար մեծ պատիվ է, որ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք ԵՄ-ի և Եվրոպական խորհրդարանի աջակցությունը

Պատիվ է ինձ համար հյուրընկալվել, ինչպես նշեցիք, «ժողովրդավարության տանը»: Մենք ժամանակ առ ժամանակ ժողովրդավարական տուն վերադառնալու անհրաժեշտություն և կարիք ենք զգում՝ համոզվելու և համեմատելու համար