ԵՄ-ն վճռական է տրամադրված՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղությանը և համագործակցության ամրապնդմանը. Գրոնո

EU wants to support ongoing Armenia-Azerbaijan process and to advance peace, stability and prosperity in the region, Grono

Եվրամիությունը ներկա իրավիճակը դիտարկում է որպես նոր պատմական հնարավորություն Հարավային Կովկասի համար՝ հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հետ հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն վճռական է տրամադրված՝ աջակցելու տարածաշրջանում խաղաղության առաջմղմանը և ամրապնդելու համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ: ԵՄ ներկայացուցիչը հավելել է, որ Բրյուսելի համար առանցքային ռազմավարական շահ է տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանմանը, ինչպես նաև Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և ավելի լայն տարածաշրջանի միջև կապերի ամրապնդմանն աջակցելը:

Գրոնոն անդրադարձել է Նախիջևանի երկաթուղու վերականգնմանը Եվրամիության աջակցության հարցին, նշել՝ այն Բրյուսելի համար տարածաշրջանային կապակցվածության խթանման առանցքային տարրերից մեկն է: Պաշտոնյան տեղեկացրել է, որ այժմ աշխատանքներ են ընթանում ուսումնասիրություն սկսելու և համատեղ գործունեության պարամետրերը որոշելու ուղղությամբ։

Գրոնոն նաև հույս է հայտնել, որ նոր պայմանավորվածություններ ձեռք կբերվեն տարածքների ականազերծման ոլորտում Ադրբեջանին աջակցելու ուղղությամբ:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47