Skip to content

Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Մարագոսի ուղերձը՝ Եվրոպայի օրվա առթիվ

מסר ליום אירופה 2025 משגריר האיחוד האירופי, וסיליס מרגוס

Հայաստանում եվրոպական միության գրասենյակը հրապարակել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձը Եվրոպայի օրվա կապակցությամբ:

«Մայիսի 9-ին մենք նշում ենք Եվրոպայի օրը՝ եվրոպական միասնության և Եվրոպայում ու ամբողջ աշխարհում խաղաղության օրը։

Յոթանասունհինգ տարի առաջ՝ 1950 թվականին, Շումանի հռչակագրով, Եվրոպան կատարեց գիտակցված ընտրություն՝ հակամարտության և պառակտման փոխարեն ընտրելով խաղաղությունն ու հաշտեցումը։ Այս կերպ մենք ընտրեցինք ապագան անցյալի փոխարեն, խաղաղությունը՝ պատերազմի փոխարեն, միասնությունը՝ պառակտման փոխարեն։

Այսօր մենք շարունակում ենք պայքարել հանուն մեր արժեքների, բարեկեցության, ազատության և համագործակցության։ Եվրոպական միությունը հանձնառու է խաղաղությանը, գործընկերությանը և համագործակցությանը՝ Եվրոպայում և անդին։ Ամբողջ աշխարհում բարեկեցության, անվտանգության և բարեփոխումների ոլորտում մենք սկզբունքային և վստահելի գործընկեր ենք։

Հայաստանում ևս մենք նշում ենք Եվրոպայի օրը։ Մենք նշում ենք խաղաղության, ժողովրդավարության և գործընկերության հանդեպ մեր հանձնառությունը։ Միաժամանակ նշում ենք նաև մեր մշակութային կապերը, քանզի հայկական և եվրոպական մշակույթները սերտորեն փոխկապակցված են։

Մենք աշխատում ենք Հայաստանի հետ նոր գործընկերության օրակարգի շուրջ։ Տրվել է նաև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, և Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանի դիմակայունությանը, տնտեսությանը և բարեփոխումներին։ Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել։ Դրանց հետագա ամրապնդումը կախված է երկու կողմի  իրականացվելիք աշխատանքից։

Մենք նաև աջակցում ենք տարածաշրջանում խաղաղությանն ու հարաբերությունների կարգավորմանը։ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական քաղաքացիական առաքելությունը մեր կուռ հանձնառության վկայությունն է։

Շնորհավորում եմ բոլորին Եվրոպայի օրվա կապակցությամբ։

Շնորհավո՛ր Եվրոպայի օր»,- նշված է ուղերձում:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Կանադան Ուկրաինային ավելի քան 35 միլիոն կանադական դոլարի ռազմական աջակցություն կտրամադրի

Կանադան Ուկրաինային ավելի քան 35 միլիոն կանադական դոլարի ռազմական աջակցություն կտրամադրի

Կանադան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 35 միլիոն կանադական դոլարի (մոտ 25,5 միլիոն ԱՄՆ դոլար) ռազմական աջակցության հերթական փաթեթը: Այդ մասին, ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է