Եվրոպայում խաղաղության և կայունության ուղին ենթադրում է Թուրքիայի հետ ամուր գործընկերության նախապատրաստում. Կոս

Ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսն ուրբաթ կայցելի Թուրքիա՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների շրջանակում՝ հաղորդել է Politico-ն։

Նրա խոսքով՝ Եվրոպայում խաղաղության և կայունության ուղին ենթադրում է Թուրքիայի հետ ամուր գործընկերության նախապատրաստում։

Պարբերականը նշել է, որ որպես հարաբերությունների բարելավման առաջին քայլ՝ Մարթա Կոսը կմասնակցի Թուրքիայի վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումներ կատարելու համար նախատեսված 200 միլիոն եվրո վարկային համաձայնագրի ստորագրման արարողությանը։

Մարթա Կոսը միաժամանակ ընդգծել է, որ իր ծրագրերը չեն ներառում Անկարայի՝ Եվրամիությանը միանալու շուրջ երկխոսության վերսկսումը, այլ «նվիրված են կողմերի միջև վստահության վերականգնմանը» և «տնտեսական հարաբերությունների» հարցին։

Politico-ն նշել է, որ Թուրքիան հետաքրքրված է ԵՄ-ի հետ 1995 թվականին ստորագրված մաքսային միության համաձայնագրի բարելավմամբ։

Ուկրաինա թուրք խաղաղապահներ ուղարկելու իր պատրաստակամության մասին Անկարայում Ուկրաինայի դեսպանը պաշտոնապես հայտարարել էր 2025 թվականի օգոստոսին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ մամուլի ասուլիսում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել էր, որ Թուրքիան ցանկություն է հայտնել Ուկրաինային տրամադրել ծովային անվտանգության երաշխիքներ:

Ըստ Bloomberg-ի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարող է խաղաղապահ զորակազմ ուղարկել՝ եվրոպական անվտանգությունն ապահովելու համարч Եվրամիության հետ ավելի սերտ պաշտպանական և տնտեսական համագործակցության դիմաց։

Ռուսաստանի իշխանությունները կտրականապես մերժում են Ուկրաինայում Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի երկրների զորքերի տեղակայման հնարավորությունը, որի մեջ մտնում է նաև Թուրքիան, դեմ են Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներին, որոնք ենթադրում են օտարերկրյա զորակազմերի մուտք նրա տարածք:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47