Skip to content

Երիտասարդ ձայների մասնակցությունը ժողովրդավարական չափանիշների ձևավորմանը խորհրդանշական է և էական. Սոնա Ղազարյան

סונה גזאריאן נואמת בנאום בקצב

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում: Պատգամավորը նշել է.

«Տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ,

ALDE խմբակցության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կանոնակարգի հանձնաժողովին վեհաժողովի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ մանրակրկիտ աշխատանքի համար: Սա զգայուն և կարևոր գործընթաց է, որը վերաբերում է այս հաստատության գործառնությանը և թե ինչպես է այն ներկայացվում հանրությանը, որին մենք ծառայում ենք:

Մենք հատկապես ողջունում ենք երիտասարդ զեկուցողների ընդգրկումն ու ներգրավվածությունն այս գործընթացում: Երիտասարդ ձայների մասնակցությունը ժողովրդավարական չափանիշների ձևավորման մեջ ոչ միայն խորհրդանշական է, այլև՝ էական: Ես ինքս կանոնակարգի հանձնաժողովի երիտասարդական զեկուցողն եմ և բարձր եմ գնահատում պաշտոնի կարևորությունը:

Այս համատեքստում մենք նաև վճռականորեն աջակցում ենք այն դրույթներին, որոնք նպատակ ունեն քաղաքացիական հասարակության համար ավելի դյուրին դարձնել վեհաժողովի աշխատանքին մասնակցելն ու ներգրավվելը: Ոչ կառավարական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցության ուղիների ամրապնդումը մեր բանավեճերը ավելի մոտ է դարձնում քաղաքացիներին և մեծացնում թափանցիկությունը: Քաղաքացիական հասարակության առջև մեր դռները բացելը ոչ միայն ժողովրդավարական հաշվետվողականության հարց է, այլև հնարավորություն՝ մեր աշխատանքն առավել հարստացնելու անդամ պետությունների փորձով:

Որպես լիբերալ և ժողովրդավարական քաղաքական ընտանիք՝ մենք խորապես հավատարիմ ենք մեր կանոններում և գործելաոճում ներառականության, թափանցիկության ու հավասարության բարձր չափանիշների պահպանմանը: Այս ոգով լիովին աջակցում եմ հանձնաժողովի առաջարկած որոշումը՝ առաջադրել երեք թեկնածու՝ երկու կին և մեկ տղամարդ՝ փոխնախագահի պաշտոնի համար:

Եկեք ապահովենք, որ ցանկացած կանոնակարգային բարեփոխում արտահայտի ոչ միայն ինստիտուցիոնալ արդյունավետություն, այլև մեր անկեղծ և անսասան նվիրվածությունն ընդգրկվածությանը, հավասարությանը և ժողովրդավարական ամբողջականությանը»:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Գարեգին Բ-ի և ՀՀ-ի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ, քանի որ այսպես հնարավոր կլինի ժողովրդին շահագործել և՛

Փաշինյանի ավտոշարասյունը վթարի չի ենթարկվել, վթարվել է պարեկային ծառայության մեքենան. ՆԳՆ

Փաշինյանի ավտոշարասյունը վթարի չի ենթարկվել, վթարվել է պարեկային ծառայության մեքենան. ՆԳՆ

Հունիսի 8-ին՝ ժամը 19:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է «Նիսսան»

Կոտայքում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

Կոտայքում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

Կոտայքի մարզում ակտիվ ընթանում են սուբվենցիոն ծրագրերը: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային