.jpg)
Ինչպես հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, Զարեհ Սինանյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի հետ հանդիպման սկզբում շնորհավորել է վերջինիս՝ ընտրություններում հաղթանակի առթիվ և ընդգծել Հայաստան-Մոլդովա հարաբերությունների զարգացման կարևորությունը։
ՄՀ խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն շնորհակալություն է հայտնել գլխավոր հանձնակատարին Մոլդովա կատարած այցի համար և ընդգծել այցի կարևորությունը երկու երկրների միջև սփյուռքյան համայնքների հետ կապերի ամրապնդման և հայրենադարձությանը միտված նախաձեռնությունների փորձի փոխանակման, ինչպես նաև երկկողմ փոխգործակցության սերտացման համատեքստում: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա հարաբերությունների սերտացմանը, ինչպես նաև տարբեր ուղղություններով երկկողմ փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։


