Էստոնիան իր դեսպանին Վրաստանից կտեղափոխի Հայաստան

Estonia moves its ambassador from Georgia to Armenia

Էստոնիայի արտգործնախարարությունը որոշել է Վրաստանում և Հայաստանում հավատարմագրված Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին, որի նստավայրը մինչ այժմ Թբիլիսին էր, տեղափոխել Հայաստանի մայրաքաղաք Երևան և դադարեցնել նրա դեսպանի պարտականությունները Վրաստանում, որոնք կավարտվեն մարտի 10-ին: Այդ մասին հայտնել է Էստոնիայի հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին:

Էստոնիան Հայաստանում իր դեսպանությունը կբացի մարտին, իսկ դեսպանի պաշտոնը կստանձնի Մարդիսալու-Կահարը՝ դառնալով Էստոնիայի առաջին ռեզիդենտ դեսպանը Երևանում:

Մինչև նոր դեսպանի նշանակումը, Վրաստանում Էստոնիայի դեսպանությունը կղեկավարի գործերի ժամանակավոր հավատարմատար Գիտա Կալմետը։ Էստոնիան Վրաստանում դեսպանատուն է բացել 2006 թվականին, իսկ Վրաստանը՝ Էստոնիայում, 2007 թվականին:

Աղբյուրը նշել է, որ «Էստոնիայի հարաբերությունները Հայաստանի հետ սկսել են արագ զարգանալ՝ այնտեղ տեղի ունեցած փոփոխությունների շնորհիվ, որոնք արտահայտվել են Եվրոպական միության հետ հարաբերությունների ամրապնդմամբ և Ադրբեջանի հետ հաշտեցման գործընթացի մեկնարկով»:

«Էստոնիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կայուն և լավ են, 2023 թվականից զարգանում են վերընթաց ուղղությամբԿայացել են երկկողմ այցելություններ ու հանդիպումներ նախագահների, վարչապետների և արտգործնախարարների մակարդակով»,- նշված է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության կայքում:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47