Էրդողանը հանրությանը կոչ է արել չհավատալ ավիավթարի շուրջ ապատեղեկատվությանը

Turkey: too early to say what caused deadly military plane crash

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլու հետ, քննարկել Վրաստանի տարածքում վթարի ենթարկված թուրքական Ս-130 ռազմական ինքնաթիռի կործանման վայրում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը: Ավելի վաղ Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը համատեղ խումբ են ստեղծել՝ հետաքննության համար:

Թուրքիայի նախագահը դիմել է հանրությանը, կոչ արել զգոն լինել և չհավատալ ավիավթարի վերաբերյալ ապատեղեկատվությանը, խոստացել, որ դեպքի բոլոր հանգամանքները կպարզվեն: Էրդողանի խոսքով՝ տեղի ունեցածը լուրջ հարված էր երկրի համար:

Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող օդանավում եղել է 20 մարդ` անձնակազմի 4 անդամ և Թուրքիայի Ռազմաօդային ուժերի 16 սպա, բոլորը զոհվել են: Նրանց թվում է նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի շտաբի պետ Իլքեր Այկուտը։ Զոհված զինծառայողների աճյուններն արդեն տեղափոխվել են Թուրքիա: Հայտնաբերվել է նաև ինքնաթիռի սև արկղը: Կործանման հանգամանքները պարզվում են: Օդային տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ դրա շահագործման կանոնները խախտելու հոդվածով Վրաստանում քրեական գործ է հարուցվել:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47