Թոմ Բարաքը հույս է հայտնել, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կբացվի

Turkey and Armenia expected to open borders: Tom Barrack

Անկարայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը հույս է հայտնել, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կբացվի՝ փոխանցել է Anadolu գործակալությունը:

Ավելի վաղ Bloomberg-ը հաղորդել էր, որ Անկարան քննարկում է առաջիկա 6 ամիսների ընթացքում Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացելու հարցը։

Բարաքն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններին, նշել՝ առկա կարևոր հարցերի մեծ մասը լուծված է: Նա հավելել է, որ այն հարցերը, որոնք դեռևս բանակցությունների փուլում են, կլուծվեն առաջիկա 4-6 ամիսների ընթացքում, և Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերությունները կթևակոխեն «հաջորդ փուլ»։

«Այդ հարաբերություններն ամուր են: Մենք միշտ ասում ենք, որ Թուրքիան մեր ամենամեծ դաշնակիցն է ՆԱՏՕ-ում ԵՄ-ից հետո, և դա իսկապես այդպես է։ Չնայած դրան՝ Անկարան մեծ հարգանք չի վայելում Եվրոպայում և չի ցանկանում անդամակցել Եվրամիությանը», — ասել է դեսպանը։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47