Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոյի հետ և քննարկել Սիրիայում վերջին զարգացումներն ու հումանիտար իրավիճակը Գազայում։ Այդ մասին հայտնել է Անադոլու գործակալությունը:
Արտգործնախարարները քննարկել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերը, հավելել են աղբյուրները։