Թրամփը Զելենսկուն ներկայացրել է Պուտինի հետ զրույցի մանրամասները

זלנסקי אומר שהוא דן בשלום, עסקה כלכלית בשיחה ‘משמעותית’ עם טראמפ


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։

«Զրույցը շարունակվեց խաղաղության հասնելու հնարավորությունների, թիմային մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամության, մեր տեխնոլոգիական հնարավորությունների մասին՝ ներառյալ անօդաչու սարքերը և ժամանակակից այլ արտադրությունները: Շնորհակալ ենք նախագահ Թրամփին՝ հետաքրքրվելու համար, թե ինչ կարող ենք անել միասին»,- հայտնել է նա։

Զելենսկին տեղեկացրել է, որ նախագահ Թրամփն իրեն ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցի մանրամասները։

«Ուկրաինան ամենից շատ է խաղաղություն ուզում։ Մենք Ամերիկայի հետ սահմանում ենք մեր համատեղ քայլերը՝ կասեցնելու ռուսական ագրեսիան և երաշխավորելու հուսալի, կայուն խաղաղություն։ Ինչպես նախագահ Թրամփն ասաց, եկեք հասնենք դրան: Մենք պայմանավորվեցինք հետագա շփումների և հանդիպումների մասին»,- գրել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցի շուրջ։



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Lebanese PM bans Hezbollah’s military activities after attack on Israel

Լիբանանի իշխանությունները արգելել են «Հըզբոլլահ»-ի ռազմական գործունեությունը երկրում

Մերձավոր Արևելքի հակամարտության կտրուկ սրման ֆոնին Լիբանանի կառավարությունն «անհապաղ արգելք» է կիրառել արմատական ​​շիա «Հըզբոլլահ» շարժման ռազմական գործունեության հանդեպ։ Խմբի բոլոր ռազմական գործողություններն ու անվտանգության