Թրամփը ձգտում է լինել ամբողջ աշխարհի քրիստոնյաների իրավունքների պաշտպան. Վենս

Թրամփը ձգտում է լինել ամբողջ աշխարհի քրիստոնյաների իրավունքների պաշտպան. Վենս


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականությունն ուղղված է հակամարտությունների դադարեցմանը և ամբողջ աշխարհում քրիստոնյաների իրավունքների պաշտպանությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Երբ նախագահ Թրամփը խոսում է խաղաղության ապահովման անհրաժեշտության մասին, լինի դա Ռուսաստանում և Ուկրաինայում, թե Մերձավոր Արևելքում, մենք, իհարկե, պետք է հասկանանք, որ դա քաղաքականություն է՝ ուղղված մարդկային կյանքեր փրկելուն և Քրիստոսի ամենակարևոր պատվիրաններից մեկը կատարելուն», — ասել է Վենսը:

ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Թրամփը ձգտում է լինել ամբողջ աշխարհի քրիստոնյաների իրավունքների պաշտպան, ինչպես նաև վարել խաղաղությանն ուղղված արտաքին քաղաքականություն: Նա նշել է, որ արտաքին քաղաքականության մեջ Վաշինգտոնի արկածախնդրությունները երբեմն հանգեցրել են «պատմական քրիստոնեական համայնքների ոչնչացման»:

Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մելոնին առաջարկել է ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների արտակարգ գագաթնաժողով անցկացնել

Մելոնին առաջարկել է ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների արտակարգ գագաթնաժողով անցկացնել

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին կոչ է արել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների արտակարգ գագաթնաժողով անցկացնել: «Անհրաժեշտ է շտապ գագաթնաժողով ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ու դաշնակիցների միջև, որպեսզի

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով