Skip to content

Իմ ադրբեջանցի գործընկերը մերժել է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքներ փոխանակելու առաջարկը. Խանդանյան

Իմ ադրբեջանցի գործընկերը հրապարակայնորեն մերժել է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքներ փոխանակելու նպատակով հանդիպման առաջարկը՝ ինձ անվանելով «պոպուլիստ»: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Եթե խաղաղության օգտին հանդես գալը պոպուլիզմ է, ապա ես հպարտությամբ ընդունում եմ այդ պիտակը այնքան, որքան անհրաժեշտ է։ Իմ առաջարկը մնում է ուժի մեջ։ Ես պատրաստ եմ մասնակցել միջխորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկմանը՝ անխոնջ աշխատելով հանուն մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության»,- գրել է պատգամավորը:

Մարտի 20-ին Խանդանյանը հանդես է եկել Ադրբեջանի իր գործընկերոջը հետ հանդիպման առաջարկով։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունը կլրացնի վստահության ամրապնդման մյուս միջոցները, որոնք կարող են ձեռնարկել երկու երկրները, և կնպաստի տարածաշրջանային կայունության ամրապնդմանը:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ռսի ոտը, Մարտուն Գրիգորյանի դուռն ու Սուրբ գիրքը. Վարդան Ղուկասյանը՝ Գյումրու քաղաքապետ

Ռսի ոտը, Մարտուն Գրիգորյանի դուռն ու Սուրբ գիրքը. Վարդան Ղուկասյանը՝ Գյումրու քաղաքապետ

Մարտի 30-ի արտահերթ ընտրության արդյունքում ձևավորված Գյումրիի ավագանին այսօր առաջին նիստն է անցկացրել: Ամենաշատ մանդատներ ստացած խմբակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» 14 անդամ նիստին չի մասնակցել՝ հայտարարելով

Նոր մեքենան իմաստ չի ունենա, եթե նոր մեքենայով ծառայություն իրականացնող մարդը չփոխվի. ՀՀ վարչապետ

Նոր մեքենան իմաստ չի ունենա, եթե նոր մեքենայով ծառայություն իրականացնող մարդը չփոխվի. ՀՀ վարչապետ

«Ոստիկանությունը պետության կարևորագույն հիմնասյուներից է, և վերաբերմունքը միշտ էլ եղել է համապատասխան»,- հայտարարել է վարչապետը՝ Ոստիկանության տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստում: Երկրի ղեկավարի խոսքով՝ վերջին

Լավ, էդքան կա՞րճ ա մարդկանց հիշողությունը. Միրզոյանն անդրադարձել է ԼՂ-ն լուծարելու մեղադրանքներին

Լավ, էդքան կա՞րճ ա մարդկանց հիշողությունը. Միրզոյանն անդրադարձել է ԼՂ-ն լուծարելու մեղադրանքներին

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը Խաղաղության պայմանագրում չհասցեագրելու մեղադրանքներին, նշել՝ Հայաստանի կառավարությունն արել է ամեն ինչ, այդ