Իսրայելի բանակը հանդես է եկել Լիբանանի հարավում 59 գյուղի և բնակավայրի վրա հարձակվելու սպառնալիքով՝ բնակիչներին կոչ անելով լքել իրենց տները:
ՑԱՀԱԼ-ի հայտարարության մեջ ասվում է, որ տարհանման ենթակա բնակավայրերում հարվածներ կհասցվեն «Հըզբոլլահ» շարժման հետ կապված թիրախներին: Ավելի վաղ Իսրայելական բանակն արդեն պահանջել էր սահմանի հարավային գծի երկայնքով 30 բնակավայրերի բնակիչների տարհանում:
Իսրայելական բանակն ավելի վաղ հայտարարել է Լիբանանի ամբողջ տարածքում օդային հարձակում սկսելու մասին, որից հետո Բեյրութում պայթյուններ են լսվել: Հաղորդվում է, որ իսրայելական բանակը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի մի շարք օբյեկտների:


