Skip to content

Իրանը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը. Իրանի նախագահի խորհրդական

Իրանը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը. Իրանի նախագահի խորհրդական


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիին:

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը Սանային ընդգծել է, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս հարևան պետությունների, հատկապես՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը, որի հետ կապված են պատմական, կրոնական և մշակութային կապերով: Նա գոհունակություն է հայտնել բոլոր ոլորտներում երկկողմ զարգացման կապակցությամբ:

Իլհամ Ալիևն էլ դրական է գնահատել վերջին շրջանում փոխայցելությունների դինամիկան: Նա հույս է հայտնել, որ Սանայիի այցն Ադրբեջան լավ հնարավորություն կստեղծի երկկողմ օրակարգի հարցերի քննարկման համար:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրի առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և այլ ոլորտներում համագործակցությունը, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացմանը և միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցեր:



Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Արման Խաչատրյանը Մակրոնի դիվանագիտական խորհրդականի հետ անդրադարձել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներին

Արման Խաչատրյանը Մակրոնի դիվանագիտական խորհրդականի հետ անդրադարձել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներին

Ապրիլի 2-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոննի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է եղել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքների ներկայացումը: Կոռուպցիայի կանխարգելման

Վիետնամի ԱԺ խոսնակը շրջայց է կատարել Պատմության թանգարանի ցուցադրությունների սրահներում

Վիետնամի ԱԺ խոսնակը շրջայց է կատարել Պատմության թանգարանի ցուցադրությունների սրահներում

Ապրիլի 2-ին Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չան Թրան Մանի և նրա կնոջ՝ Նգուեն Թի Թան Նգայի գլխավորած պատվիրակությանը։