ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում իրականացվել են բարեփոխումներ

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում իրականացվել են բարեփոխումներ


Հաշվի առնելով ԼՂ հայրենակիցների հետ ունեցած վերջին քննարկումները, նրանց կողմից ներկայացված առաջարկ-դիտարկումները՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացվել են բարեփոխումներ՝ հիմնական պայմաններում կատարելով վերջնական փոփոխությունները, մասնավորապես` 1 անձի գծով տրվող աջակցության չափի և առանձին՝ ավելի բարձր աջակցությամբ բնակավայրերի ցանկերի մասով։
 
Ըստ այդմ՝
 
սահմանվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ, որում ներառված են 39 համայնքների 443 բնակավայրեր՝ նախկին 148-ի փոխարեն (ՀՀ կառավարության 2024 թ․մայիսի 16-ի 710 Լ որոշում, հավելված 3),
 
ձեռքբերվող անշարժ գույքի բնակմակերեսի նկատմամբ կիրառվող սահմանաչափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազեցվում է 3 քմ-ով և սահմանվում 9 քմ.,
 
եթե շահառու ընտանիքն ընտրում է ծրագրի՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը, ապա իրացվող հավաստագրի արժեքում ներառվող անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողի նկատմամբ մակերեսի սահմանաչափ չի կիրառվում․ տվյալ դեպքում աջակցությունը սահմանվում է մինչև 4 մլն դրամ՝ 3-ի փոխարեն,
 
ձեռք բերվող բնակարանի, կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի, անհատական բնակելի տան, կառուցվող անհատական բնակելի տան և դրա կառուցման համար նախատեսված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառու ընտանիքի բոլոր չափահաս անդամների անվամբ, այսինքն՝ անչափահասներին գրանցելն այլևս պարտադիր չէ,
 
գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից կարող են օգտվել նաև 2024 թվականի մայիսի 16-ից հետո, բայց մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ձևակերպված հիփոթեքային վարկ ունեցողները, և այս դեպքում աջակցությունն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է 3 մլն դրամ,
 
ծրագրի 1-ին փուլից կարող են օգտվել ցանկացած այլ կազմով ընտանիքները, որոնք ի լրումն ծրագրով նախատեսված հավաստագրի՝ անշարժ գույքի արժեքի առնվազն 30 տոկոսի չափով լրացուցիչ վճար կկատարեն կամ հավելյալ հիփոթեքային վարկ կստանան ծրագրի ցանկացած բաղադրիչով,
 
ծրագրի 2-րդ (2 երեխա ունեցող ընտանիքների համար) և 3-րդ փուլերը (1 երեխա ունեցող ընտանիքների համար) կմեկնարկեն համապատասխանաբար 2025 և 2026 թթ․ հուլիսի 1-ից՝ 2026-ի և 2027-ի հունվարի 1-ի փոխարեն,
 
եթե երեխան ծնվել է հավաստագրի ստացումից կամ իրացումից հետո, ապա այդ երեխայի հաշվով աջակցությունը կարող է ուղղվել ծրագրի շրջանակում շահառուին տրամադրված հավելյալ հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ այն իրացվում է որպես դրական մնացորդ։
 
Հիշեցնենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումները շարունակվում են ընդունվել https://housing.socservice.am/ հարթակում։

 



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Անհայտ աղբյուրներին որևէ տվյալ չտրամադրել․ Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է

Անհայտ աղբյուրներին որևէ տվյալ չտրամադրել․ Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջ, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել։

Զելենսկին Նիդերլանդների վարչապետի հետ քննարկել է Եվրոպայում միասնության ամրապնդման հարցը

Զելենսկին Նիդերլանդների վարչապետի հետ քննարկել է Եվրոպայում միասնության ամրապնդման հարցը

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ, քննարկել ռուս-ուկրաինական պատերազմի արդար ավարտի և Եվրոպայում միասնության ամրապնդման հեռանկարը: «Նիդերլանդները կիսում է մեր

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է գործընկերների և հարևանների հետ հարաբերությունները

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է գործընկերների և հարևանների հետ հարաբերությունները

Ռուսաստանի նախագահը տեսակապով Անվտանգության խորհրդի հանդիպում է անցկացրել: Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ օրակարգում է հետխորհրդային տարածքում Մոսկվային ամենամոտ գործընկերների և հարևանների հետ հարաբերությունների զարգացումը։