Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման պատմական հնարավորություն է ստեղծվել՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: Նա համոզմունք է հայտնել, որ Բաքվի և Երևանի միջև ուղիղ բանակցություններն առկա խնդիրների լուծման ամենաարդյունավետ մեթոդն են: Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացումը Հայաստանի և Ադրբեջանի ջանքերի արդյունք է։ «Փաստաթղթի ստորագրումը կլինի խաղաղության գործընթացի եզրափակիչ փուլը»,- նշել է դիվանագետը։
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: