Կխնդրեի չօգտագործել «միջանցք» տերմինը . Միրզոյանը՝ թուրք լրագրողին

אבקש ממך לא להשתמש במונח ‘מסדרון’ עבור חלק מתשתית שיעבור בדרום ארמניה: מירזויאן לעיתונאי טורקי

Կխնդրեի չօգտագործել «միջանցք» տերմինը ենթակառուցվածքների այն կտորի մասով, որը անցնելու է ՀՀ հարավով. Միրզոյանը՝ թուրք լրագրողին

Ամերիկյան ներկայությունը Հայաստանում նոր չէ, էլի կան ընկերություններ, որոնք ունեն ամերիկյան մասնակցություն: Շատ լավ է, որ այնպիսի երկիր, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, հետաքրքրություն ունի, սա և՛ տնտեսական բաղադրիչ ունի, և՛ քաղաքական: Դա Հայաստանի և Ադրբեջանի համար խաղաղության գործիքներից և երաշխիքներից մեկն է դառնում: Այս մասին «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ թուրք լրագրողի խնդրանքով անդրադառնալով TRIPP նախագծին:

Նախարարը նշեց՝ իր պատկերացմամբ՝ դա լինելու է հայ-ամերիկյան ձեռնարկություն, որը կկառուցի երկաթուղին և կզբաղվի ամենօրյա մենեջմենթով: Սա չի նշանակում ամերիկյան վերահսկողություն ենթակառուցվածքի նկատմամբ ընդգծեց Միրզոյանը:

«Բոլոր այն հարցերը, որոնք վերաբերելու են ինքնիշխանությանն ու իրավազորությանը, լուծված են: Լինելու է Հայաստանի ուղիղ ինքնիշխանությունն այդ ենթակառուցվածքի նկատմամբ, գործելու է Հայաստանի ուղիղ իրավազորությունը: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- նշեց նա՝ հավելելով, որ ստեղծված է այնպիսի մի հավասարակշռության կետ, որը շահավետ է բոլորին:

«Սա է համենայնդեպս իմ ընկալումը: Եվ հենց դա էլ երաշխիքն է նրա, որ այս ամենը կկենսագործվի և կունենա երկար կյանք»,- ընդգծեց արտգործախարարը:

Միրզոյանը ևս մեկ անգամ անդրադարձավ «միջանցք» բառին՝ ընդգծելով՝ հարցն այն է, թե ով ինչ է հասկանում միջանցք ասելով:

«Մենք էլ Հայաստանում ունենք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք: Այս դեպքում, երբ ասում ենք միջանցք, կա մի նրբերանգ, և ես կխնդրեի չօգտագործել այդ տերմինը ենթակառուցվածքների այն կտորի մասով, որն անցնելու է Հայաստանի հարավով: Ինչո՞ւ: Որովհետև տարբեր երկրներ, բանակցությունների տարբեր փուլերում, այս կամ այն կերպ ցանկություն են ունեցել, օրինակ՝ անվտանգային կամ ռազմական ներկայություն ունենալ երկաթուղու երկայնքով կամ վերահսկողություն ունենալ այդ ենթակառուցվածքի նկատմամբ:

Բայց մենք հիշում ենք այդ բանակցությունների ընթացքը, և երբ եթե որևէ մեկն այդ սենյակում ասում է միջանցք, մեզ մոտ մեխանիկորեն արթնանում է այդ մտահոգությունը, որ ինչ-որ մի թաքնված մտադրություն կա այստեղ, որը կարող է վնասել Հայաստանի ինքնիշխանությանը:

Հետևաբար, կա այդ ենթակառուցվածքի պաշտոնական համաձայնեցված անուն, որի տակ կա վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Թրամփի ստորագրությունը: Այդ անունն է TRIPP: Սա է այն, ինչ լինելու է Հայաստանի հարավում»,- ասաց ԱԳ նախարարը՝ դիմելով իրեն հարց ուղղած թուրք լրագրողին, որը, խոսելով TRIPP-ի մասին, օգտագործել էր «միջանցք» բառը:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47