Եվրամիությունը հետաքրքրված է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որը շատ կարևոր է տարածաշրջանի կապերի և կումունիկացիների բացման համար, շատ կարևոր կլինի ամբողջ տարածաշրջանի համար: Այդ մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին ասաց ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը:
«Շատ կարևոր է նաև Հայաստանի համար, որ Հայաստանը կարողանա ունենալ ազատ ընտրություն դեպի եվրոպական ապագա, ինչը նաև ենթադրում է ունենալ տնտեսական դիվերսիֆիկացիա, որը ևս մի պատճառ է, որ մենք կենտրոնանանք տրանսպորտային և կոմունիկացիոն կապերի բացման ազատության վրա:
Մենք միանգամայն աջակցում ենք և, իհարկե, նաև կոչ ենք անում, որ Անկարան սահմանային հարցերն առանձնացնի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների օրակարգից»,- ասաց նա: