Կովկասում խաղաղությունն առաջնահերթ մենք ենք. ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար

First of all we are peace in Caucasus: Head of Armenia’s NATO PA Delegation

Մենք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ ենք, բայց անցած տարվանից մեր լիազորությունների փաթեթը մի քիչ ավելացել է, այսինքն՝ մենք մասնակցում ենք տեղեկացված լինելու աշխատանքներին, նաև, ըստ անհրաժեշտության, հնարավորության դեպքում հարցեր ուղղելու և մեզ հուզող հարցերի պատասխանները ստանալու: Այդ մասին ասաց ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը ՀՀ-ում մեկնարկած Ռոուզ‑Ռոթ սեմինարի (Rose‑Roth Seminar) շրջանակում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ:

«Ասոցացված անդամների իրավասությունը հիմա մեծացրած է: Գումարած սրան՝ վերջին անգամ Ռոուզ-Ռոթ սեմինարը Հայաստանում անցկացվել է 10 տարի առաջ: ԱՄՆ-ում՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ընթացքում, երբ այդ առաջարկն արվեց մեր պատվիրակությանը, մենք սիրով ընդունեցինք՝ գնահատելով, որ այս հարթակը, այնուամենայնիվ, կարող է մեզ շատ օգտակար լինել տարածաշրջանային խաղաղության և մեր նպատակներին հասնելու համար», — ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանն առանձնացրեց նաև ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների ելույթները՝ նկատելով, որ դրանք միտված են խաղաղության հասնելու համաշխարհային օրակարգին. «Իսկ Կովկասում խաղաղությունն առաջնահերթ մենք ենք: Պետք է կառուցենք խաղաղության մեր պատկերացումները կոնկրետ փաստաթղթերի շրջանակում, որն արդեն սկսված է Վաշինգտոնում»:

Անդրադառնալով սեմինարի՝ Հայաստանում անցկացնելու նպատակին՝ Քոչարյանը նշեց, որ հայկական կողմից ցանկություն կար Կովկասին վերաբերող օրակարգը բերել Հայաստան և քննարկել ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների հետ:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47