Կրետեում ձերբակալվել է լրտեսության համար կասկածվող Ադրբեջանի քաղաքացի

יוון חוקרת אזרח אזרבייג’ני שנעצר בגין ריגול – בחשד לקשרים עם איראן

Հունաստանի Կրետե կղզում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Ադրբեջանի 26-ամյա քաղաքացի։ Սուդայի ծոցում ԱՄՆ ռազմաօդային և ռազմածովային ուժերի բազայի մոտ գտնվող հյուրանոցում բնակվող տղամարդը նկարահանել է ռազմական օբյեկտներ, հաղորդել է հունական ERTnews հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի ոստիկանության ու հետախուզական ծառայությանը։

Տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածը ունի Լեհաստանի իշխանությունների կողմից տրված ճանապարհորդական փաստաթուղթ։ Նրանից առգրավվել են մոտ 5 հազար լուսանկար և մեծ թվով տեսանյութեր։ Հնարավոր ձերբակալության վերաբերյալ որոշում կկայացնի դատախազությունը։ Ավելի վաղ տղամարդուն նկատել էին ռազմավարական նշանակություն ունեցող վայրերն ու Սուդայի ծոց մտնող և դուրս եկող ռազմական նավերը նկարահանելիս։

DPA լրատվական գործակալությունն էլ հիշեցրել է, որ հունիսի 21-ին Կիպրոսում ձերբակալվել է մի ադրբեջանցի, որը կասկածվում է կղզում գտնվող ռազմական օբյեկտների դեմ ահաբեկչական հարձակում պլանավորելու համար։ Կիպրոսի լրատվամիջոցները, հղում անելով կառավարության աղբյուրներին, հաղորդել են, որ ձերբակալվածը երկիր է մտել բրիտանական անձնագրով և գործել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հանձնարարականով։

Կիպրոսի և Հունաստանի հետախուզական ծառայությունների տվյալներով՝ Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի ռազմական բազաները, այդ թվում՝ Կիպրոսում բրիտանական երկու ռազմաբազաները և Սուդայի ծոցում ամերիկյան բազան, կարող են հարձակումների թիրախ դառնալ՝ Իսրայելի և Իրանի միջև ռազմական հակամարտության սրման ու դրանում ԱՄՆ-ի ներգրավման ֆոնին։ Այս վայրերի մոտ այժմ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, հետևում են ցանկացած արտասովոր գործողությունների, հայտնում են Հունաստանի և Կիպրոսի ԶԼՄ-ները։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47