Skip to content

Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոսն այցելել է ՀՀ գլխավոր հյուպատոսություն

הקונסול הכללי של טורקיה בחלב ביקר בקונסוליה הכללית של ארמניה
Մարտի 26-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է այցելել Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուամմեր Հաքան Ջենքիզը և փոխհյուպատոս Էրինը: Այս մասին տեղեկացնում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից:
«Ողջունելով հյուրերին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը շնորհավորել է Մ. Ջենքիզին՝ նախ երկարաժամկետ դադարից հետո Թուրքիայի հյուպատոսության վերաբացման, ապա այդ պաշտոնում իր նշանակման և Ռամադան ամսվա կապակցությամբ: Նա տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը գործում է Հալեպում ավելի քան 30 տարի և իր հիմնադրման օրվանից երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը, նույնիսկ Հալեպի պաշարման և պատերազմի օրերին: Ա. Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել վերջերս ՀՀ-ից Սիրիա մարդասիրական օգնության տեղափոխման հարցում թուրքական կողմի աջակցության և այդ երկրով ավտոշարասյան անարգել անցման կապակցությամբ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Մ. Ջենքիզը նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելելու Հալեպում գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն և ծանոթանալու իր հայ գործընկերոջը:
ՀՀ գլխավոր հյուպատոսը հաջողություն է մաղթել թուրք գործընկերոջը իր դժվարին առաքելությունում: Հանդիպման ավարտին Մ. Ջենքիզը ջերմ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հրավիրել է Ա. Ավետիսյանին Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացմանը, ինչպես նաև հարմարության դեպքում այցելելու ԹՀ հյուպատոսության ժամանակավոր գրասենյակ՝ հրավերն ընդունվել է: Կողմերը պայմանավորվել են շարունակել գործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում:
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) գլխավոր քարտուղարի տեղակալ Միխաել Հարմսի գլխավորած պատվիրակությանը: Այս

Եվրոպան մեծ հետաքրքրություն ունի, որ հաջորդող տարիներին Հայաստանը կարողանա զարգացնել «Խաղաղության խաչմերուկը». Շտայնմայեր

Եվրոպան մեծ հետաքրքրություն ունի, որ հաջորդող տարիներին Հայաստանը կարողանա զարգացնել «Խաղաղության խաչմերուկը». Շտայնմայեր

Ամբողջ Եվրոպան մեծ հետաքրքրություն ունի, որ Հայաստանը այդ հավակնոտ ծրագիրը՝ «Խաղաղության խաչմերուկը», հաջորդող տարիներին կարողանա զարգացնել. դրանով կստեղծվեն կոմունիկացիաներ, տրանսպորտային կապեր Եվրոպայի և Արևելյան Ասիայի

Բարձր ենք գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանին. ՀՀ նախագահը՝ Շտայնմայերին

Բարձր ենք գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանին. ՀՀ նախագահը՝ Շտայնմայերին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Երևանում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով և պատասխանել են