Հալեպում կրկին բռնկվել են բախումներ բանակի և քրդական ուժերի միջև․

Clashes erupt again in Aleppo between Army and Kurdish Forces: damage reported in Armenian-Populated districts

Հալեպում կրկին բռնկվել են բախումներ բանակի և քրդական ուժերի միջև․ հայաբնակ թաղամասերում արձանագրվել են վնասներ

Հունվարի 6-ի կեսօրին Հալեպում բախումներ են սկսվել Սիրիայի բանակի և Սիրիական ժողովրդավարական ուժերի (SDF) քրդական ներքին անվտանգության ստորաբաժանումների միջև։ Այդ մասին Հալեպից հայտնել է «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը։

Բախումների հարակից տարածքներում գտնվում են հայաբնակ թաղամասեր, որոնք նույնպես հայտնվել են վտանգավոր գոտում։ Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ մինչև երեկոյան ժամերն արձանագրվել է առնվազն 4 զոհ, 15 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ։ Երեկոյան բախումները սաստկացել են։

Ազգային Առաջնորդարանը չեղարկել է հունվարի 7-ին՝ Սուրբծննդյան տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի պատարագը և կոչ արել բնակչությանը դուրս չգալ տներից ու պատսպարվել բնակարանների ներքին սենյակներում։

Հալեպի նահանգապետ Ազզամ Ղարիբը հայտարարել է, որ անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով հունվարի 7-ը հայտարարվում է ոչ աշխատանքային օր բոլոր դպրոցների, համալսարանների և պետական հաստատությունների համար՝ բացառությամբ հիվանդանոցների և արտակարգ իրավիճակների ծառայությունների։ Բախումները տեղի են ունենում Հալեպի Շեյխ Մաքսուդ, Աշրաֆիե և Սիրիան շրջաններում։ Բախումների մերձակայքում գտնվող հայաբնակ թաղամասերում մինչ այս պահը արձանագրվել են միայն նյութական վնասներ։

«Լուրեր»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Հալեպի միջազգային օդանավակայանը հունվարի 7-ին 24 ժամով կդադարեցնի բոլոր թռիչքների ընդունումը։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47