Skip to content

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերը և ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը:
 
Ողջունելով դեսպանին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը բարձր է գնահատել ամերիկացի գործընկերների աջակցությունը Կոմիտեի ստեղծման ու կայացման գործում և շնորհակալություն հայտնել նրանց՝ կոռուպցիայի դեմ պայքարում սերտ համագործակցության, այդ թվում՝ կառույցը պատրաստված կադրերով ու ժամանակակից տեխնիկայով համալրելու գործընթացում ակտիվ ներգրավվածության համար: Կոմիտեի նախագահը հատկապես կարևորել է ԹՊԻՀ գրասենյակի շարունակական աջակցությունը՝ միտված Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացմանն ու ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը: Նշելով, որ կոռուպցիոն հանցագործություններն անդրազգային բնույթ են կրում, Արթուր Նահապետյանն այս տեսանկյունից ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ իրավական փոխօգնության ոլորտում:
 
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, շնորհակալություն հայտնելով Կոմիտեի նորանշանակ նախագահին ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ ամերիկյան կողմն իրապես արժևորում է արդեն իսկ ձևավորված արդյունավետ գործընկերային կապերը Հակակոռուպցիոն կոմիտեի հետ:
 
Հանդիպման ավարտին Կոմիտեի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության ուղղություններն ու ոլորտները կընդլայնվեն՝ ապահովելով երկկողմ համագործակցության նոր մակարդակ:



Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Նոր մեքենան իմաստ չի ունենա, եթե նոր մեքենայով ծառայություն իրականացնող մարդը չփոխվի. ՀՀ վարչապետ

Նոր մեքենան իմաստ չի ունենա, եթե նոր մեքենայով ծառայություն իրականացնող մարդը չփոխվի. ՀՀ վարչապետ

«Ոստիկանությունը պետության կարևորագույն հիմնասյուներից է, և վերաբերմունքը միշտ էլ եղել է համապատասխան»,- հայտարարել է վարչապետը՝ Ոստիկանության տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստում: Երկրի ղեկավարի խոսքով՝ վերջին

Լավ, էդքան կա՞րճ ա մարդկանց հիշողությունը. Միրզոյանն անդրադարձել է ԼՂ-ն լուծարելու մեղադրանքներին

Լավ, էդքան կա՞րճ ա մարդկանց հիշողությունը. Միրզոյանն անդրադարձել է ԼՂ-ն լուծարելու մեղադրանքներին

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը Խաղաղության պայմանագրում չհասցեագրելու մեղադրանքներին, նշել՝ Հայաստանի կառավարությունն արել է ամեն ինչ, այդ

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի ու Հունաստանի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման մասին

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի ու Հունաստանի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման մասին

Ապրիլի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ հանդիպում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Խրիստոս Սոֆիանոպուլոսի միջև։ Այս