Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում էր

משלחת בראשות חכם ארשקיאן הייתה בביקור עבודה בסנט פטרבורג

ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահների երրորդ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում էր: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում էին ԱԺ պատգամավորներ Վահե Ղալումյանը, Ալեքսեյ Սանդիկովը և Շիրակ Թորոսյանը:

Աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, որի օրակարգային թեման էր «Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները»:

Ողջույնի խոսքում Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական կապերը հատուկ տեղ են զբաղեցնում երկկողմ հարաբերություններում: Նա հավելել է, որ Միջխորհրդարանական հանձնաժողովը շարունակում է մնալ կառուցողական երկխոսության և արդյունավետ աշխատանքի հիմնական հարթակ` նշելով, որ ընթացիկ տարին նշանավորվել է Ռուսաստանի հետ երկխոսության ակտիվացմամբ, տեղի են ունեցել բազմաթիվ փոխադարձ այցելություններ և հանդիպումներ, իսկ երկու երկրների ղեկավարների միջև շփումները կրել են շարունակական բնույթ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել օրենսդրական փոխգործակցության ընդլայնմանը, ինչպես նաև համատեղ ծրագրերի և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հնարավորություններին: Կարևորվել են երիտասարդական և կրթական նախաձեռնությունների խթանումը, հումանիտար ու տարածաշրջանային համագործակցության խորացումը:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի փոխնախագահ, ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը նույնպես անդրադարձել է մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման կարևորությանը, ինչպես նաև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման անհրաժեշտությանը: Նա ներկայացրել մի շարք միջոցառումների շրջանակներում համատեղ իրականացվելիք քայլերը:

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ երկխոսությունը և նպաստել հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների առաջընթացին:

Հանդիպման ավարտին որոշում է կայացվել միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ` 40-րդ նիստն անցկացնել 2026 թվականի առաջին կեսին Սոչի քաղաքում:

Այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է մեծ ծովակալ, Խորհրդային Միության հերոս Հովհաննես Իսակովի արձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47