ՀԱՄԱՍ-ը խոստացել է ազատ արձակել ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդին. BBC

חמאס ישחרר בן ערובה אמריקאי-ישראלי כחלק מהמאמצים להגיע להפסקת אש בעזה: BBC

ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ նախատեսում է ազատ արձակել իր վերջին ամերիկացի պատանդին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի երկքաղաքացիություն ունեցող Էդան Ալեքսանդրին, հայտնում է BBC-ն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի ուշ երեկոյան սոցիալական ցանցերում հաստատել է, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել Ալեքսանդրին՝ այդ քայլն անվանելով «բարի կամքի դրսևորում Միացյալ Նահանգների նկատմամբ»։

Զինվոր Էդան Ալեքսանդրը առևանգվել է ռազմաբազայից՝ ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակման ժամանակ՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։

Խմբավորման ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ որոշումը կայացրել են նպաստելու 70-օրյա շրջափակման մեջ գտնվող Գազայի հատված հումանիտար օգնություն հասցնելու մասին համաձայնագրի կնքմանը:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Lebanese PM bans Hezbollah’s military activities after attack on Israel

Լիբանանի իշխանությունները արգելել են «Հըզբոլլահ»-ի ռազմական գործունեությունը երկրում

Մերձավոր Արևելքի հակամարտության կտրուկ սրման ֆոնին Լիբանանի կառավարությունն «անհապաղ արգելք» է կիրառել արմատական ​​շիա «Հըզբոլլահ» շարժման ռազմական գործունեության հանդեպ։ Խմբի բոլոր ռազմական գործողություններն ու անվտանգության

Mirzoyan and Araghchi discuss Middle East situation, humanitarian issues

Միրզոյանը Արաղչիի հետ հեռախոսազրույցում ընդգծել է լարվածության թուլացման և խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարևորությունը

Մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Embassy of Republic of Armenia to State of Kuwait

Դեսպան Առաքելյանն ու Դեյֆալլահ Ալի ալ-Ֆայեզը քննարկել են Հայաստան-Հորդանան հարաբերություններում առկա դինամիկան

Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ դեսպան Արսեն Առաքելյանը մարտի 1-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀԹ արտաքին գործերի և արտագաղթյաների գլխավոր քարտուղար Դեյֆալլահ