Skip to content

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև փոխգործակցության հարցեր

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև փոխգործակցության հարցեր

Փետրվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:

Ձևավորված արդյունավետ համագործակցության հետագա խորացման համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ տարբեր ոլորտային ուղղություններով համագործակցության հնարավորությունների առավելագույնս իրացման կարևորությունը:

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների հետ շարունակական ակտիվ երկխոսության միջոցով: Նախարար Միրզոյանն ընդգծել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով՝ սկսած ժողովրդավարական բարեփոխումներից մինչև ենթակառուցվածքների զարգացում ու դիմակայունության ամրապնդում, փոխգործակցության և ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը:

Տարբեր ձևաչափերով փոխգործակցության ընդլայնման համատեքստում Արարատ Միրզոյանը և Կեստուտիս Բուդրիսը գոհունակությամբ ընդգծել են Նորդիկ-բալթյան երկրների հետ Հայաստանի համագործակցության զարգացման ակտիվ դինամիկան և մտքեր փոխանակել հետագա ծրագրերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ու տարածաշրջանային զարգացումների: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման հարցում Հայաստանի ամուր քաղաքական կամքը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Օմանում

ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Օմանում

ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Օմանում` հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին: Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները կկենտրոնանան միջուկային խնդիրների և պատժամիջոցների

Դոնալդ Թրամփը տեղեկացրել է Իսրայելին, որ չի աջակցում Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածներին. FT

Դոնալդ Թրամփը տեղեկացրել է Իսրայելին, որ չի աջակցում Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածներին. FT

Թել Ավիվը միայնակ չի հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին՝ առանց Սպիտակ տան աջակցության, քանի որ վախենում է կորցնել Թրամփի բարեհաճությունը: Այս մասին գրել է Financial Times-ը՝

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. տուժածներ չկան. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. տուժածներ չկան. ՊՆ

Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում