Skip to content

Հայաստանի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին արագ տեմպերով աճում է. Հակոբ Արշակյան

Հայաստանի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին արագ տեմպերով աճում է. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում ապրիլի 2-ին կայացել է Վիետնամ-Հայաստան կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հակոբ Արշակյանը նախ ողջունել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի և նրա գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան: ԱԺ նախագահի տեղակալը հատկանշական է համարել այն հանգամանքը, որ Հայաստանի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին բավականին արագ տեմպերով աճում է՝ փաստելով, որ զգալի չօգտագործված ներուժ կա: Այս համատեքստում նա կարևորել է հատկապես ալկոհոլի, թարմ մրգերի, տարբեր տեսակի գյուղատնտեսական և այլ  արտադրանքների արտահանման ու ներմուծման տեմպերի զարգացումը, ապրանքաշրջանառության և ծառայությունների խթանումը, համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության և այլ բնագավառներում:

Հակոբ Արշակյանը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին, ինչպես նաև Հայաստանի անկախացումից հետո երկու երկրների միջև փոխգործակցության հարուստ փորձ է ձևավորվել, կրթամշակութային, գիտական ոլորտներում կան ավանդույթներ, որոնք անհրաժեշտ է պահպանել ու զարգացնել:

«Բազմահազար վիետնամցի ուսանողներ սովորել են հայկական բուհերում, փոխադարձաբար կրթական, գիտական  միջավայրերում եղել է փոխգործակցություն: Այս առումով անհրաժեշտ է նշել, որ կա փոխադարձ ջերմ վերաբերմունք մեր ժողովուրդների միջև, և դա, իհարկե, շատ լավ հիմք կարող է ծառայել նաև տնտեսական կապերի զարգացման համար»,- արձանագրել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխնախագահը ողջունել է նման նախաձեռնության շնորհիվ գործարարների միջև երկխոսության հարթակի ստեղծումը և համոզմունք հայտնել, որ տնտեսական զարգացումը կարևոր դեր ունի երկու երկրների ժողովուրդների և պետական մակարդակի հարաբերությունների ընդլայնման հարցում:

Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ բարձրաստիճան այս այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի և Վիետնամի միջև թե՛ տնտեսական, թե՛ կրթամշակութային և թե՛ քաղաքական կապերի զարգացմանը: Այս առումով ԱԺ նախագահի տեղակալը վկայակոչել է վերջերս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը Վիետնամ և համոզմունք հայտնել, որ բարձր մակարդակի փոխայցերը շարունակական բնույթ կկրեն և կծառայեն մեր երկրների ու ժողովորդների միջև հարաբերությունների խթանմանը:

Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանը և խոսել երկու երկրների միջև հարաբերությունների ակտիվացման, տնտեսական կապերի ընդլայնման, գործարար շրջանակների համագործակցության և նոր նախաձեռնությունների իրականացման կարևորության մասին: Նա ևս փաստել է, որ մի շարք ոլորտներում կա չօգտագործված ներուժ: Չան Թան Մանի համոզմամբ՝ Հայաստանը կարող է կամուրջ լինել Վիետնամ-ԵԱՏՄ շրջանակում, ինչը փոխադարձ արդյունավետ կարող է լինել:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Կառավարության անդամներ, Վիետնամի կառավարության և ԱԺ ներկայացուցիչներ, երկու երկրների գործարարներ: Քննարկվել են երկու պետությունների միջև տնտեսական կապերի ակտիվացման, նոր նախաձեռնությունների իրականացման հեռանկարները:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա. ՏԿԵ նախարար

Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա. ՏԿԵ նախարար

Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: Մանրամասները՝

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Գարեգին Բ-ի և ՀՀ-ի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ, քանի որ այսպես հնարավոր կլինի ժողովրդին շահագործել և՛

Փաշինյանի ավտոշարասյունը վթարի չի ենթարկվել, վթարվել է պարեկային ծառայության մեքենան. ՆԳՆ

Փաշինյանի ավտոշարասյունը վթարի չի ենթարկվել, վթարվել է պարեկային ծառայության մեքենան. ՆԳՆ

Հունիսի 8-ին՝ ժամը 19:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է «Նիսսան»