Skip to content

Հայաստանն էլ մտահոգություններ ունի Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված. Միրզոյան

לארמניה יש גם חששות מפני חוקה אזרבייג’אנית: מירזויאן

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների մասնակցությամբ պանելային քննարկման ժամանակ Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ տարածաշրջանում կարգավորման պատմական հնարավորություն է ստեղծվել: Նա հիշեցրել է, որ անցած ամիս Հայաստանը և Ադրբեջանը վերջնականացրին խաղաղության համաձայնագրի տեքստը:

«Բաքուն դա համարում է չափազանց կարևոր և լուրջ զարգացում»,- շեշտել է Ադրբեջանի արտգործնախարարը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին խոչընդոտներ են մնում Մինսկի խմբի լուծարումը և Հայաստանի Սահմանադրությունը, որն, ըստ ադրբեջանական կողմի, իբր, տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ:

Բայրամովի հայտարարություններին արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մի քանի անգամ պատրաստակամություն ենք հայտնել այդ կառույցի լուծարման գործընթաց սկսել։ Այդ կառույցը կարող է լուծարվել, եթե հակամարտություն չկա։ Եվ սա հետաքրքիր հարց է: Հիմա մենք կոնֆլիկտ ունե՞նք, թե՞ ոչ։ Տեղում՝ ոչ, դե ֆակտո հակամարտություն չունենք։ Սակայն թղթի վրա խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագիր չունենք ստորագրված և վավերացված։ Լուծումը գոնե մեզ համար ակնհայտ է։ Եկեք ստորագրենք համաձայնագիրը, ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տանք այս հակամարտությանը: Կարող ենք հանձնաժողով ստեղծել՝ քննարկելու բոլոր հարցերը»,- նշել է Միրզոյանը:

Նախարարը նաև արձագանքել է Ջեյհուն Բայրամովի պնդումներին, թե Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի:

«Ինչ վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը… Մենք էլ մտահոգություններ ունենք Ադրբեջանի սահմանադրության հետ կապված։ Եվ սա չենք ասում միայն հայելային արձագանքի համար։ Ադրբեջանի Հանրապետությունն իրեն հռչակում է Ադրբեջանի Առաջին Հանրապետության իրավահաջորդ։ Իսկ այն հայտարարել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների նկատմամբ, քան ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը, ներառյալ՝ ներկայիս հայկական տարածքների շուրջ 60 %-ի նկատմամբ: Եվ առաջ է գալիս հարցը, թե ինչ մոտեցում ենք որդեգրում: Արդյոք պատրաստվում ենք նախ ունենալ բոլոր հնարավոր հարցերի պատասխանները և միայն դրանից հետո՞ հարաբերություններ հաստատել, թե՞ հիմնվում ենք արդեն ձեռք բերված պատմական առաջընթացի վրա։ Կրկնեմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել պայմանագրի տեքստի շուրջ՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել մինչև Խորհրդային Միության փլուզման պահը։ Այս գործընթացները կարող են անվերջ տևել: Մենք պետք է հասկանանք՝ կենտրոնանում ենք ապագայի՞ վրա, թե՞ անցյալի»,- ասել է Արարատ Միրզոյանը:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ממשל טראמפ-ואנס שואף לקדם שלום – בין אם בין הודו ופקיסטן, אזרבייג’ן וארמניה, או בין מדינות אחרות: לנדאו

Թրամփ-Վենս վարչակազմի նպատակն է խթանել խաղաղությունը՝ լինի Հնդկաստանի և Պակիստանի, Ադրբեջանի և Հայաստանի, թե այլ երկրների միջև. Լանդաու

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն գրառում է արել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ պատիվ է ունեցել ականատես լինելու, թե ինչպես է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն

אזרבייג’ן הביעה תמיכה בפקיסטן

Ադրբեջանն աջակցություն է հայտնել Պակիստանին

Ադրբեջանը համերաշխություն է հայտնել Պակիստանի ժողովրդին և դատապարտել այդ երկրի դեմ Հնդկաստանի ռազմական գործողությունները։ «Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին և մաղթում ենք

מצפה לדיונים שיתקיימו במסגרת דיאלוג ירוואן הקרוב: מירזויאן

Սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին. Միրզոյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 2025 թ. մայիսի 26-27-ին Երևանում կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ Ֆեյսբուքի էջից։