Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը

סגן שר החוץ האמריקאי מגיע לארמניה; נקבעו פגישות עם ראש הממשלה, שר החוץ, מזכיר מועצת הביטחון והשליח המיוחד של ארמניה

Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. հանդիպումներ են նախատեսված վարչապետի, ԱԳ նախարարի, ԱԽ քարտուղարի, ՀՀ հատուկ բանագնացի հետ

Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

«Դեսպան Քվինը դիմավորեց ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերին, որը ժամանել է Երևան տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի տեսլականի առաջմղման նպատակով։

Նա կհանդիպի վարչապետ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Միրզոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և հատուկ բանագնաց Ռուբինյանի հետ:

Կքննարկվեն հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության ամրապնդման հետագա քայլերը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և հայ-ամերիկյան հուշագրերի շրջանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47