Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամներն ՀՀ ԱԺ-ում անդրադարձել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու կարևորությանը

Members of Mexico-Armenia Friendship Group hosted in Parliament

Մեքսիկան Հյուսիսային Ամերիկայի և Լատինական Ամերիկայի ամենաազդեցիկ ու հզոր երկրներից է: Կարևորում ենք Հայաստանի և Մեքսիկայի միջև հարաբերությունների զարգացումն ու սերտացումը. ասել է ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Խաչատրյանը Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հունվարի 23-ին խորհրդարանում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամներ Տաթևիկ Գասպարյանը, Նարեկ Ղահրամանյանը, Արգիշտի Գևորգյանը, Ալխաս Ղազարյանը, Վահե Ղալումյանը, Հայկ Ցիրունյանը և Վանիկ Օհանյանը:

«Բարեկամական խմբի նախորդ կազմի հետ մենք սերտորեն համագործակցում էինք, և վստահ եմ, որ այդ գործակցությունն ավելի կխորանա նորաստեղծ խմբի հետ»,- ասել է Արթուր Խաչատրյանը:

Երախտագիտություն հայտնելով Մեքսիկային Հայոց ցեղասպանությունը երեք տարի առաջ ճանաչելու համար՝ բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ ցեղասպանության ճանաչումը պատմական արդարության վերականգնումից բացի նաև քաղաքական խնդիր է:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոն կարևորել է խորհրդարանական կապերի սերտացումը՝ հատկապես բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությամբ: Պատգամավորների պալատի անդամը խոսել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունների մասին:

Ազգային ժողովի պատգամավորները, ողջունելով հյուրերին, նշել են, որ մշակույթի, զբոսաշրջության, կրթության, ինչպես նաև տնտեսական ոլորտում կա գործակցությունը զարգացնելու զգալի ներուժ: Կարևորվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացումը:

Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամներն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու կարևորությանը, խոսել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումներից՝ կարևորել Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը հայրենիք: Իշխանական խմբակցությունը ներկայացնող պատգամավորները բարձրաձայնել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47