Skip to content

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր

ניקול פשיניאן מקיים שיחת טלפון עם מרקו רוביו

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։

Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։

Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Կսահմանվեն մանկապատանեկան մարզական կազմակերպությունների անվանակոչության և դրա կարգը ու չափորոշիչները. նախագիծ

Կսահմանվեն մանկապատանեկան մարզական կազմակերպությունների անվանակոչության և դրա կարգը ու չափորոշիչները. նախագիծ

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել

Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Լավրովը վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակել ԱՄՆ հետ

Պատրաստ ենք հաշվի նստել փաստերի հետ, բայց ոչ դրանց խեղաթյուրման. կառավարող ուժը՝ ընդդիմությանը

Պատրաստ ենք հաշվի նստել փաստերի հետ, բայց ոչ դրանց խեղաթյուրման. կառավարող ուժը՝ ընդդիմությանը

ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024թ-ի զեկույցի քննարկմանը կառավարող և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդես են եկել ելույթներով, քննադատություններ հնչեցրել միմյանց հասցեին, դիտարկումներ կատարել կառավարության ծրագրի զեկույցի վերաբերյալ: