Skip to content

Հրեական Հայաստանը

Հայերն այեցլում են Երևանում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Լուսանկարը՝ Ռոյթերսի

Հեղինակ՝ Աննա Բորշչևսկայա

The Jerusalem Post

Նախքան 1996թ.-ին գերեզմանոցի բացահայտումը, գրեթե ոչ մի ապացույց չկար, որ հրեաներն ապրել են Հայաստանում դեռևս վաղ ժամանակներում:

Ռեբեքա Միլլերը՝ Խաղաղության կորպուսի կամավորը, Հայաստանում, թերահավատ էր, երբ Եպիսկոպոս Աբրահամ Մկրտչյանը նրան մոտեցավ Եղեգիս գյուղի միջնադարյան հրեական գերեզմանոցի հարևանությամբ հրեական մշակույթի կենտրոն ստեղծելու առաջարկով:

«Ես նկատել էի, որ տարածքն այնքան էլ հարուստ չէր բազմազանությամբ և չէի կարողանում պատկերացնել հրեական մշակութային կենտրոնի իմաստը»,-ասաց նա:
Սակայն, գերեզմանոց այցելելուց հետո նա փոխեց իր միտքը և համաձայնեց աշխատել եպիսկոպոսի հետ, որպեսզի օգնի պահպանել այն: «Ես զրուցեցի բոլոր նրանց հետ, ովքեր ցանկություն կունենային լսել այդ մասին»,-պատմում է նա:

Նախքան 1996թ.-ին գերեզմանոցի բացահայտումը, գրեթե ոչ մի ապացույց չկար, որ հրեաներն ապրել են Հայաստանում դեռևս վաղ ժամանակներում: Այնպիսի  մի երկրում, որտեղ շատ քիչ են էթնիկ և կրոնական փոքրամասնությունները, Եղեգիսը մշակույթի և պատմության գրավիչ վայր է:

Եղեգիս այցելեցի 2012 թվականի դեկտեմբերին: Համանուն գետի ափի երկարությամբ ձգվող գյուղը գտնվում է Երևանից մոտ 96 կմ հարավ, Արարատյան դաշտավայրում  և ընդամենը 112 կմ՝ հյուսիս Իրանից: Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ սկսվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն՝ Եղեգիսը մեծաքանակ ադրբեջանական բնակչություն ուներ:

Հայաստանում հրեական համայնքի պատմությունը սկսվում է 13-րդ դարի սկզբերից, երբ մոնղոլ զավթիչները ավերեցին տարածաշրջանը:

Սակայն Օրբելյան ընտանիքն, որը ղեկավարում էր հայոց Սյունյաց թագավորությունը (դրա կազմում նաև Եղեգիսը, որն էլ հետագայում դարձավ նրանց մայրաքաղաքը) և Վայոց Ձորը, դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին մոնղոլների հետ: Փոխարենը նրանք արտոնյալ կարգավիճակ շնորհեցին Սյունիքին: Այն ժամանակ, երբ Հայաստանի այլ տարածքները պայքար էին մղում, թագավորությունը՝ պաշտպանված իր կարգավիճակով և ձյունածածկ լեռներով, ծաղկում էր ապրում և, ի վերջո, դարձավ ներգաղթի տարածք՝ գրավելով բոլորին, այդ թվում նաև հրեա գաղթականներին:

Եպիսկոպոս Մկրտչյանը բացահայտել էր գերեզմանոցն, երբ եղբոր՝ Մայիս Մկրտչյանի հետ Եղեգիսում բացել էր Սիրանույշ մանկական ճամբարն, որի նպատակն էր ապաստան, սնունդ, հանգիստ և կրթություն տալ Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ որբացած երեխաներին:

Եպիսկոպոսը լսել էր, որ տարածքում կա հանքային ջրի աղբյուր: Նա ուզում էր գտնել դա երեխաների համար և որոնումների ժամանակ հայտնաբերեց երեք գերեզմանաքար, որոնց վրա տեսավ իր համար անհասկանալի լեզվով տառեր:

«Մտածեցի, թե պարսկերեն է»,-ասաց նա ինձ, երբ հանդիպեցինք Երևանում: Այնուհետ, նրա հետ մնացող հյուրերից մեկն ասաց, որ եբրայերեն է գրված, և եպիսկոպոսը օգնության համար դիմեց Երևանի փոքր հրեական համայնքին:
Նա նաև գերեզմանաքարերի լուսանկարներն ուղարկեց Երուսաղեմի եբրայերենի համալսարանի դասախոս Մայքլ Ստոունին, ով հաստատեց եպիսկոպոսի կասկածներն այն մասին, որ այն ինչ ինքն հայտնաբերել էր, իրոք միջնադարյան հրեական գերեզմանոց էր: Հայ և հրեա պատմաբանների և հնագետների մի խումբ 2001 և 2002 թթ. -ին պեղումներ անցկացրեց տարածքում և հայտնաբարեց ևս 64 գերեզմանաքար: Շատերի վրա եբրայերեն կամ արամեերեն արձանագրություններ են, իսկ մի քանիսը զարդարված են Օրբելյան թագավորության մոտիվներով:

Հնագիտական թիմը նաև հայտնաբերեց երեք ջրաղաց, որն ըստ եպիսկոպոսի ցույց է տալիս, որ համայնքը բիզնես է ունեցել, քանի որ մեկ ջրաղացը կարող էր կերակրել մի քանի ընտանիքներ:

Հայտնաբերվեցին նաև բազմաթիվ ստորգետնյա գերեզմանաքարեր՝ առանց որևէ գրության: Ավերակներից մեկում նրանք գտան մի ջրաղացաքար, որը օգտագործվել էր տան կառուցման ժամանակ, ինչն էլ վկայում է այն մասին, որ մարդիկ երկար ժամանակ են ապրել այդտեղ: Նրանք նաև բազմաթիվ քարեր են գտել, որոնք կարող էին սինագոգի մասեր լինել, սակայն այդ առոմով Հայաստանում շատ հարցեր շարունակում են չբացահայտված մնալ:

Միջնադարյան հրեական բնակավայրը Հայաստանում շատ կարևոր է:

«Հրեաների ներկայությունը Հայաստանում կապ է ապահովում Իրանում վաղուց հաստատված հրեական համայնքի և այլ կովկասյան ու պոնտիական և նույնիսկ ավելի հյուսիս ձգվող հրեական համայնքների միջև»,-գրում էր Մայքլ Ստոունը:

«Անհրաժեշտ հետազոտության ավարտից հետո սա մեզանից կպահանջի վերանայել հարաբերությունները այս տարածքների միջև, և այն նաև հետևանքներ կունենա տնտեսական և առևտրային պատմության համար»:

«13-րդ դարում, երբ դժվար է պատկերացնել մի երկիր Եվրոպայում, որը կարող էր օգնել ստեղծել կամ ավիրածության չենթարկել հրեական բնակավայրը, զարմանալի է, թե ինչպես կարող էին նրանք ստեղծել հրեա հայերի մշակութային, ճարտարապետական սիմվոլիզմն և մոնղոլների ժամանակ կառուցել ամենաուժեղ թագավորություններից մեկը» — ասաց եպիսկոպոս Մկրտչյանը,:

Եպիսկոպոսի երազանքն է՝ կառուցել թանգարան կամ Հայաստանում հրեաների մասին պատմող մշակութային կենտրոն, որի հիմնական ուշադրությունը կրթությունը կլինի:

«Քանի որ այս երկու ժողովուրդները շատ հին կապ են ունեցել և մինչ այժմ նրանք այն քիչ ազգերից են, որոնց հետ մենք խնդիրներ չունենք»,-ասաց նա ծիծաղելով:

Եպիսկոպոսն ուզում է, որ մարդիկ իմանան հայերի և հրեաների միջև գոյություն ունեցած կապի և պատմությունների մասին, թե ինչպես օրինակ նրանք օգնեցին միմյանց Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի ժամանակ:
«Տարածաշրջանում այս ազգերը պետք է աջակցեն միմյանց: Նրանք երկուսն էլ նմանատիպ ճակատագիր ունեցան»:

Աղբյուրը՝  Jewish Armenia — The Jerusalem Post (jpost.com)

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Թուրքիայում շարունակվում են Իմամօղլուի կողմնակիցների բազմամարդ հանրահավաքները

Թուրքիայում շարունակվում են Իմամօղլուի կողմնակիցների բազմամարդ հանրահավաքները

Ստամբուլում շարունակվում են ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կողմնակիցների բազմամարդ հանրահավաքները: Ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1900 մարդ։ Լրատվամիջոցների տվյալով՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության այսօրվա

Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են. Վենս

Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են: «Մենք, իհարկե, ունենք հրադադարի մասին պայմանավորվածություն էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ։