Skip to content

ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը կարևորել է ռազմական ոլորտում արհեստական ​​բանականության հավելվածների օգտագործման համար մարդկային պատասխանատվության պահպանման անհրաժեշտությունը

ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը կարևորել է ռազմական ոլորտում արհեստական ​​բանականության հավելվածների օգտագործման համար մարդկային պատասխանատվության պահպանման անհրաժեշտությունը


Ապրիլի 4-ին ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը համահեղինակեց «Անվտանգ, ներառական, հուսալի արհեստական ​​բանականության օգտագործումը՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Arria Formula ձևաչափով հանդիպում՝ կազմակերպված Հունաստանի, Ֆրանսիայի և Կորեայի Հանրապետության պատվիրակությունների կողմից:

Հանդիպմանը Հայաստանի պատվիրակությունն ընդգծեց, որ արհեստական ​բանականության կարողությունների զարգացումը պետք է կարգավորվի միջազգային իրավական փաստաթղթերի համաձայն, որպեսզի մեղմվեն արհեստական ​​բանականության հնարավոր չարաշահման ռիսկերը: Վերահաստատեց, որ միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը լիովին կիրառելի են բոլոր զինատեսակների օգտագործման համար, ներառյալ այն զենքերի, որոնցում ներդրված են արհեստական ​​բանականություն և ինքնավար տեխնոլոգիաներ:

Կարևորվեց ռազմական ոլորտում արհեստական ​​բանականության հավելվածների օգտագործման համար մարդկային պատասխանատվության պահպանման անհրաժեշտությունը։



Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Իրանը ցանկանում է շարունակել անուղղակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ Օմանի միջոցով. իրանցի պաշտոնյա

Իրանը ցանկանում է շարունակել անուղղակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ Օմանի միջոցով. իրանցի պաշտոնյա

Իրանը չի կատարի իր միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցելու ԱՄՆ-ի պահանջները և նախազգուշացնել է այն  հարևաններին, որոնք իրենց երկրներում տեղակայում են ամերիկյան բազաները, որ նրանք կարող են լինել

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմ. Պապուաշվիլի

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմ. Պապուաշվիլի

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմ։ Այդ մասին Տաշքենդում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նա նշել է, որ հանդիպում

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոցից դուրս գալուց հետո առաջին անգամ ողջունել է Վատիկանում հավաքվածներին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոցից դուրս գալուց հետո առաջին անգամ ողջունել է Վատիկանում հավաքվածներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի առաջին անգամ երևացել է հանրությանը երկկողմ թոքաբորբի բուժումից հետո հիվանդանոցից դուրս գրվելուց երկու շաբաթ անց։ Սայլակին նստած և թթվածնի սարքը միացրած