Skip to content

Մեղրիում «Կրթվելը նորաձև է». այսօր շարժման 25-րդ հանդիպումն էր

Մեղրիում «Կրթվելը նորաձև է». այսօր շարժման 25-րդ հանդիպումն էր


Շարունակվում են «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումները, և այս անգամ կրթաշղթան Հայաստանի ամենահեռավոր համայնքներից մեկում՝ Մեղրիում էր։ Այդ մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից:
 
Միջոցառումը կայացել է Մեղրիի մարզամշակութային կենտրոնի Ագարակի մշակույթի տանը՝ հյուրընկալելով 354 մասնակցի ամենատարբեր ոլորտներից:

«ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը իր բացման խոսքում շնորհակալություն հայտնեց տեղական կազմակերպիչներ և շարժման ակտիվ մասնակիցներ Լուսինե Վարդանյանին, Մերի Հակոբյանին և Աննա Նավասարդյանին՝ ընդգծելով, որ հենց նրանց նախաձեռնողականության շնորհիվ է, որ այսօր այստեղ ենք։ Իր ելույթում տիկին Հակոբյանը շեշտեց, որ կրթվելը պետք է դառնա նորաձև, որպեսզի կարողանանք հաղթահարել մինչ այսօր մեր մեջ արմատացած բազմաթիվ բացասական երևույթներ, որոնք ոչ մի կապ չունեն առաջադեմ և կրթված հասարակության հետ։

Տիկին Հակոբյանի ելույթին հաջորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմանալ՝ ինչպես» խորագրով բանախոսությունը։ Նա ընդգծեց, որ կրթությունը գործիք է, որը մեզ զինում է  կյանքի տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և ընտրություն կատարելու համար անհրաժեշտ բանաձևերով։

Հետո տեղի ունեցավ գեղարվեստական գեղեցիկ դադար. Մեղրի համայնքի «Արևիք» արվեստի դպրոցի երգչախումբը, պարի խմբակը և մարզամշակութային կենտրոնի պարային խմբակը հանդես եկան ելույթներով։

Սուրճի ընդմիջման հատվածը վերածվեց կենդանի և անմիջական շփման միջավայրի, որտեղ Շարժման մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ ֆորմալ մթնոլորտում ուղղել իրենց հարցերը վարչապետին և վարչապետի տիկնոջը, լուսանկարվել նրանց հետ, կիսվել սեփական մտքերով։

Հարցուպատասխանի փուլը հանդիպման թերևս ամենակենդանի և ակտիվ հատվածներից մեկն է։ Մասնակիցները բարձրաձայնեցին տարբեր հարցեր կրթության, ծրագրերի մշակման, տարբեր կենտրոնների առկայության, իրենց մտահոգությունների և այլ թեմաների շուրջ։ Վարչապետը և տիկին Հակոբյանը պատասխանեցին հարցերին՝ խրախուսելով նման քննարկումները` որպես երկխոսության և զարգացման լավագույն ճանապարհ»,- տեղեկացնում են հիմնադրամից։



Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը

Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 12-13-ը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը, որտեղ ՀՀ կառավարությունը Էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ ներկայացնում

Այցելեցինք Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Այցելեցինք Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Մեղրի կատարած այցից։ «Այցելեցինք Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ»,- տեսանյութին կից՝ գրել