Մենք ուզում ենք այնպիսի խաղաղություն, որը չի ենթադրի Ուկրաինայի կապիտուլյացիա. Մակրոն

Մենք ուզում ենք այնպիսի խաղաղություն, որը չի ենթադրի Ուկրաինայի կապիտուլյացիա. Մակրոն


Մենք ուզում ենք այնպիսի խաղաղություն, որը չի ենթադրի Ուկրաինայի կապիտուլյացիա կամ հրադադար՝ առանց երաշխիքների։ Այդ մասին X-ի միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Մենք այնպիսի խաղաղություն ենք ուզում, որը պայմաններ է ապահովում Ուկրաինայի երկարաժամկետ ինքնիշխանության համար։ Այնպիսի խաղաղություն, որով մենք պատասխանատվություն ենք ստանձնում մեր հավաքական անվտանգության համար»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:

Ավելի վաղ Էմանուել Մակրոնին Սպիտակ տանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ նախ անհրաժեշտ է համաձայնության գալ զինադադարի, ապա՝ խաղաղության համաձայնագրի շուրջ, որը պետք է ներառի անվտանգության երաշխիքներ: Մակրոնի խոսքով՝ դրանց ապահովման գործում Եվրոպան պետք է իր դերը խաղա: Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է, որ Եվրոպան պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային, որը կարող է ներառել նաև զորքերի ուղարկում, բայց դրանք այնտեղ կլինեին խաղաղությունը պահպանելու համար»,- ասել է Մակրոնը:



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մենք դիտարկում ենք «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը. Միրզոյան

Մենք դիտարկում ենք «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում: «Հարգարժա՛ն նախագահող, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ հանդես գալ Զինաթափման համաժողովին՝ դիտորդ պետության

Վուչիչը ներողություն է խնդրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հակառուսական բանաձևին աջակցելու համար

Վուչիչը ներողություն է խնդրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հակառուսական բանաձևին աջակցելու համար

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հակառուսական բանաձևին աջակցելը Բելգրադի սխալն էր: Նա ներողություն է խնդրել երկրի քաղաքացիներից: «Կարծում եմ, որ

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին

Մեզ համար պատիվ էր ընդունել Հայաստանում Ռումինիայի դեսպան Նորին Գերազանցություն Կոռնել Իոնեսկուին` նշված է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում: «Նրան ներկայացվել են առաքելության