Մենք քրիստոնյա աշխարհի ժողովրդավարության դարպասներն ենք. ժամանակն է լինել ոչ միայն դարպաս, այլև խաչմերուկ. Խանդանյան

Մենք քրիստոնյա աշխարհի ժողովրդավարության դարպասներն ենք. ժամանակն է լինել ոչ միայն դարպաս, այլև խաչմերուկ. Խանդանյան


Անհնար է փոխել աշխարհագրությունը երկրի: Իհարկե, չենք կարող այս տարածաշրջանի քաղաքական քարտեզից կտրված լինել, հետևաբար շատ կարևոր է ունենալ տարածաշրջանային կայունություն: Անկախ նրանից, թե կլինե՞նք ԵՄ անդամ, թե՞ չենք լինի, միևնույն է՝ պետք է մնալ անկախ այս տարածաշրջանում, և երկար ժամանակ: Այդ մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Անդրադառնալով հարևան երկրների հետ հարաբերություններին՝ Խանդանյանը կարևորեց հատկապես Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները:

«Մեր հարաբերությունների դինամիկան շատ լավն է այս երկու երկրների հետ: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի պահպանվեն այս հարաբերությունները: Սրանք մեր հարավի և հյուսիսի դարպասներն են առ աշխարհ: Մենք ունենք շատ գործնական, բաց հարաբերություններ, շատ բարձր ենք գնահատում մեր եվրոպական գործընկերների դիրքորոշումը, որոնք հասկանում են տարածաշրջանի բարդությունը և հարաբերությունը մեր հարևանների հետ»,- ասաց նա:

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ Խանդանյանը նշեց, որ սա ավելին է, քան կոմունիկացիաների բացման մասին խոսակցություն:

«Մենք քրիստոնյա աշխարհի ժողովրդավարության դարպասներն ենք: Ժամանակն է լինել ոչ միայն դարպաս, այլև խաչմերուկ, համաշխարհային առևտուր, կապեր, հարթակ՝ տնտեսական, առևտրի, ինչպես նաև մշակութային, քաղաքական համագործակցության համար՝ արևելք, արևմուտք, հյուսիս, հարավի միջև»,- ասաց նա:



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մենք դիտարկում ենք «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը. Միրզոյան

Մենք դիտարկում ենք «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում: «Հարգարժա՛ն նախագահող, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ հանդես գալ Զինաթափման համաժողովին՝ դիտորդ պետության

Վուչիչը ներողություն է խնդրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հակառուսական բանաձևին աջակցելու համար

Վուչիչը ներողություն է խնդրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հակառուսական բանաձևին աջակցելու համար

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հակառուսական բանաձևին աջակցելը Բելգրադի սխալն էր: Նա ներողություն է խնդրել երկրի քաղաքացիներից: «Կարծում եմ, որ

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին

Մեզ համար պատիվ էր ընդունել Հայաստանում Ռումինիայի դեսպան Նորին Գերազանցություն Կոռնել Իոնեսկուին` նշված է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում: «Նրան ներկայացվել են առաքելության