Մեր գնահատականը չի փոխվելու, սա հեղափոխական նշանակության որոշում է. Փաշինյանը՝ սոցկրեդիտների մասին

Մեր գնահատականը չի փոխվելու, սա հեղափոխական նշանակության որոշում է. Փաշինյանը՝ սոցկրեդիտների մասին


Նախորդ երկուշաբթի օրվա դրությամբ 2486 մարդ արդեն իսկ սոցիալական կրեդիտների գծով հետ է ստացել 232 մլն դրամ: Խոսքը 74 միլիարդից 232 մլն դրամի մասին է: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 27-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրերս հրապարակված տվյալներին:

«Մեր գնահատականը չի փոխվել և չի փոխվելու. սա, ըստ էության, հեղափոխական նշանակության որոշում է, և մենք ահռելի մեծ ներդրումներ իրականացնելու հնարավորություն ենք տալիս քաղաքացիներին որոշմամբ և քաղաքացիների ձեռքով առողջապահության ու կրթության ոլորտներում»,- ասաց նա:

Սոցիալական կրեդիտների համակարգից օգտվելու տրամաբանության շրջանակում՝ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին գումարը ծախսել անկանխիկ եղանակով, քանի որ կանխիկ եղանակով կատարված, օրինակ, կրթական կամ առողջապահական ծախսերը, վճարները սոցիալական կրեդիտի շրջանակում վերադարձի հնարավորություն չեն ունենա:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց՝ ԿԳՄՍՆ կայքում բացվել է «Սոցիալական կրեդիտ» անունով բաժին, որտեղ ներկայացված են բոլոր արտադպրոցական, նախադպրոցական, դպրոցական հաստատությունների, քոլեջների, բուհերի տվյալները, և քաղաքացիները կարող են տեղեկանալ, թե որ հաստատություններն են համապատասխանում սոցիալական կրեդիտ ստանալու պայմաններին:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ևս արձագանքեց, տեղեկացրեց՝ մինչև Առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը Կառավարությունը հնարավորություն է տալու սոցիալական փաթեթի շահառու դառնալ սոցիալական կրեդիտի միջոցով:

«Հիմա մենք մշակում ենք փաթեթը, որպեսզի այս տարվա ընթացքում բոլոր եկամտահարկ վճարողները, որոնք սոցփաթեթի շահառու չեն, հնարավորություն ունենան սոցիալական կրեդիտներն օգտագործել առողջապահական կարիքները հոգալու համար: Քաղաքացիների՝ մեզ ուղղված դիմումները դրա մասին են խոսում, որ մեծ է պահանջարկը»,- ասաց նախարարը:



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մենք ոգևորությամբ մեկնարկում և համատեղ ուժերով խթանում ենք «հայկական բրենդին» որպես նոր աշխարհագրական նշում. Մարագոս

Մենք ոգևորությամբ մեկնարկում և համատեղ ուժերով խթանում ենք «հայկական բրենդին» որպես նոր աշխարհագրական նշում. Մարագոս

Մենք ոգևորությամբ մեկնարկում և համատեղ ուժերով խթանում ենք «հայկական բրենդին» որպես նոր աշխարհագրական նշում։ Այդ մասին ասել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:     «Հայաստանի

ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանի հարցով միջազգային գործընկերներին դիմելու մասին

ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանի հարցով միջազգային գործընկերներին դիմելու մասին

Մենք փորձում ենք մեր մանդատի համատեքստում, այդ թվում՝ խորհրդապահական եղանակով, մեր միջազգային գործընկերների հետ տեղեկատվություն փոխանցել և հասցեավորում անել մարդու իրավունքների հետ կապված այս խնդիրներին: