Skip to content

Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

Նոյեմբերի 25-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնականում կայացավ աշխարհահռչակ շանսոնյե Շառ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգը, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից՝ Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի աջակցությամբ։

Համերգային երեկոյի բացման ելույթներով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ, Ֆրանսիայի գործերի հավատարմատար Իզաբել Դևինյը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի փոխտնօրեն Սին Ցյուն։

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում մեծապես արժևորեց լեգենդար արտիստի հարուստ մշակութային ժառանգությունը և ընդգծեց վերջինիս մարդասիրական գործունեության կարևորությունը՝ հիշեցնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար անկյունաքարային նշանակություն ունեցող արժեքների տարածման գործում նրա մեծ ավանդի մասին։

«Une vie d’Amour» խորագիրը կրող համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հանդիսատեսին ներկայացրեց Շառլ Ազնավուրի հարուստ երգարվեստն ու երաժշտական ժառանգությունը: Կատարումներով հանդես եկան մեներգիչներ Ինգա Արշակյանը, Գոռ Սուջյանը, Գուրգեն Բավեյանը, ինչպես նաև՝ հրավիրյալ երգիչ Ժյուլ Գրիզոնը և դաշնակահար Նոբույակի Նակաժիման:

Համերգին ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, Ֆրանսիայի հասարակական և քաղաքական շրջանակների, հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ։

Տեղեկանք․ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի վերաբերյալ հայտը համատեղ կերպով ներկայացվել է Հայաստանի և Ֆրանսիայի կողմից՝ Անդորրայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի, Մոնակոյի, Պորտուգալիայի, Սենեգալի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ ավելի քան 80 անդամ ունեցող ֆրանկոֆոն դեսպանների խմբի աջակցությամբ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին միաձայն որոշմամբ ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Նիկոլ Փաշինյանը և Չեռնոգորիայի փոխվարչապետը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Չեռնոգորիայի փոխվարչապետը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետը ողջունել է Չեռնոգորիայի փոխվարչապետի

Իրանը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը. Իրանի նախագահի խորհրդական

Իրանը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը. Իրանի նախագահի խորհրդական

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիին: Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը Սանային ընդգծել է, որ Իրանը մեծ նշանակություն

Չինաստանը լայնածավալ զորավարծություններ է անցկացնում Թայվանի մոտակայքում

Չինաստանը լայնածավալ զորավարծություններ է անցկացնում Թայվանի մոտակայքում

Չինաստանը լայնածավալ զորավարծություններ է անցկացնում Թայվանի մոտակայքում՝ ջրային և օդային տարածքում: Վարժանքներին ներգրավվել են  «Շանդուն» ավիակիրներ։   «Սա լուրջ նախազգուշացում է և զսպող ուժ անջատողականների