Շոլցի կուսակցությունը տապալվել է ընտրությունում

Շոլցի կուսակցությունը տապալվել է ընտրությունում


Գերմանիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունում հաղթանակ է տանում Ֆրիդրիխ Մերցի պահպանողական Քրիստոնյա-դեմոկրատական ​​միության (CDU) և Քրիստոնյա-սոցիալական միության (CSU) դաշինքը՝ ձայների գրեթե 29 տոկոսով, հայտնում է ZDF-ը՝ վկայակոչելով exit poll-ի տվյալները:

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, երկրորդ տեղում է Ալիս Վայդելի ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը՝ ռեկորդային 20 տոկոսով, երրորդ հորիզոնականում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունն (SPD) է՝ կանցլեր Օլաֆ Շոլցի գլխավորությամբ, որը ստացել է ձայների 16,5%-ը՝ ցուցաբերելով «պատմական վատ» արդյունք:

Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը հաջորդում են «Կանաչները»՝ 12%-ով ու «Ձախ կուսակցությունը»՝ 9%-ով:

ZDF-ի հաղորդմամբ՝ ընտրության մասնակցությունը եղել է ամենաբարձրը 1990-ին Գերմանիայի վերամիավորումից ի վեր՝ կազմելով 83 տոկոս:

Հավանաբար Քրիստոնյա-դեմոկրատական ​​միություն/Քրիստոնյա-սոցիալական միությունը (CDU/CSU) կձևավորի իշխող կոալիցիա: Այն կառաջադրի կանցլերի թեկնածուի, որը կդառնա Գերմանիայի կառավարության նոր ղեկավարը:

Խորհրդարանի կազմը կընտրվի 4 տարի ժամկետով: Այն կունենա նվազագույնը 598 պատգամավոր:



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Թրամփը շնորհավորել է պահպանողականներին Գերմանիայի ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ

Թրամփը շնորհավորել է պահպանողականներին Գերմանիայի ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Քրիստոնեա-դեմոկրատական ​​և Քրիստոնեա-սոցիալական միությունների (CDU/CSU) պահպանողական դաշինքին Բունդեսթագի արտահերթ ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ: Իր ուղերձում նա նշել է, որ

Ավազի՝ չափից ավելի օգտագործումը գուցե արդեն բացառենք, քանի որ հաջորդ խնդիրն այդ ավազի մաքրումն է․ Ավինյան

Ավազի՝ չափից ավելի օգտագործումը գուցե արդեն բացառենք, քանի որ հաջորդ խնդիրն այդ ավազի մաքրումն է․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքել է մայրաքաղաքում առատ տեղումներին պատրաստ լինելու մասին զեկույցին: «Ձյան տեղումների մասին խոսել ենք բազմիցս․ խցանումների երևի 80 տոկոսը պայմանավորված էր