Հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ ուկրիանական ուժերը շարունակել են ակտիվ գործողությունները Կուրսկի մարզում և պահում են դիրքերը: Նրա խոսքով՝ առաջընթաց կա Բելգորոդի մարզում:
«Ինչ վերաբերում է մարդկանց կյանքի հետ խաղալու՝ Պուտինի հերթական փորձին և Զատկին իրական վերաբերմունքին, ապա Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։ Ժամը 17:15-ին մեր երկնքում ռուսական անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել»,- նշել է Զելենսկին, հավելելով՝ հակաօդային պաշտպանությունն ու ավիացիան արդեն գործի են դրվել։