Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան փետրվարի 24-ի առավոտյան ժամանել են Կիև։
«Մենք այսօր Կիևում ենք, որովհետև Ուկրաինան Եվրոպա է։ Գոյատևման այս պայքարում վտանգված է ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրը։ Սա նաև Եվրոպայի ճակատագիրն է»,- գրել է Ֆոն դեր Լայենը X-ի իր էջում։
Նրա խոսքով՝ մարտին Ուկրաինան 3,5 միլիարդ եվրոյի չափով նոր օգնություն կստանա Եվրամիությունից։
Ուկրաինայի պատերազմի երրորդ տարելիցին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ Կիև են եկել նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, Լիտվայի և Լատվիայի նախագահներ Գիտանաս Նաուսեդան և Էդգարս Ռինկևիչսը, Էստոնիայի կառավարության ղեկավար Կրիստեն Միշենը։