Skip to content

Չինաստանը սահմանափակում է հազվագյուտ մետաղների արտահանումը. NYT

Չինաստանը սահմանափակում է հազվագյուտ մետաղների արտահանումը. NYT


Չինաստանը դադարեցրել է հազվագյուտ մետաղների և մագնիսների լայն տեսականու արտահանումը՝ Միացյալ Նահանգների հետ առևտրային պատերազմի ֆոնին: Պեկինի գործողությունները սպառնում են դադարեցնել այն բաղադրիչների մատակարարումները, որոնք կարևոր են ավտոմոբիլային, ավիատիեզերական և ռազմական արդյունաբերության համար ամբողջ աշխարհում, հաղորդում է The New York Times-ը (NYT):

Չինաստանը նաև ուժեղացրել է յոթ հազվագյուտ հողային տարրի (սամարիում, գադոլինիում, տերբիում, դիսպրոզիում, լյուտեցիում, սկանդիում և իտրիում) արտահանման վերահսկողությունը։ Ըստ պարբերականի, չնայած դա ուղղակի արգելք չէ, որոշումը, սակայն, նշանակում է, որ իշխանությունները ուշադիր վերահսկելու են ցանկացած առաքում, նաև գնահատելու, թե ովքեր են վերջնական գնորդները և ինչու։

Bloomberg-ն էլ կարծում է, որ որոշումը սպառնում է ապակայունացնել հիմնական նյութերի համաշխարհային մատակարարումները, որոնք օգտագործվում են բարձր տեխնոլոգիական ապրանքների արտադրության մեջ՝ էլեկտրական մեքենաներից մինչև զենք:

Չինաստանն աշխարհում առաջատարն է հազվագյուտ մետաղների արտադրության մեջ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ այդ երկրին բաժին է ընկնում համաշխարհային արտադրության գրեթե 70 տոկոսը, և Միացյալ Նահանգները կախված է դրանց մատակարարումներից։



Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Նոր մեքենան իմաստ չի ունենա, եթե նոր մեքենայով ծառայություն իրականացնող մարդը չփոխվի. ՀՀ վարչապետ

Նոր մեքենան իմաստ չի ունենա, եթե նոր մեքենայով ծառայություն իրականացնող մարդը չփոխվի. ՀՀ վարչապետ

«Ոստիկանությունը պետության կարևորագույն հիմնասյուներից է, և վերաբերմունքը միշտ էլ եղել է համապատասխան»,- հայտարարել է վարչապետը՝ Ոստիկանության տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստում: Երկրի ղեկավարի խոսքով՝ վերջին

Լավ, էդքան կա՞րճ ա մարդկանց հիշողությունը. Միրզոյանն անդրադարձել է ԼՂ-ն լուծարելու մեղադրանքներին

Լավ, էդքան կա՞րճ ա մարդկանց հիշողությունը. Միրզոյանն անդրադարձել է ԼՂ-ն լուծարելու մեղադրանքներին

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը Խաղաղության պայմանագրում չհասցեագրելու մեղադրանքներին, նշել՝ Հայաստանի կառավարությունն արել է ամեն ինչ, այդ

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի ու Հունաստանի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման մասին

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի ու Հունաստանի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման մասին

Ապրիլի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ հանդիպում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Խրիստոս Սոֆիանոպուլոսի միջև։ Այս