Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ցանկանում են հնարավորինս շուտ հասնել Ուկրաինայում խաղաղության. Պուտին

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ցանկանում են հնարավորինս շուտ հասնել Ուկրաինայում խաղաղության. Պուտին


Ռուսաստանը Ուկրաինայի պետականության պահպանման դեմ ոչինչ չունի, բայց Ուկրաինան չպետք է օգտագործվի որպես թշնամական հենակետ՝ Ռուսաստանի վրա հարձակվելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահը լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ Մոսկվան շահագրգռված է, որ Ուկրաինան ի վերջո դառնա բարեկամ պետություն:

Կրեմլի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ցանկանում են հնարավորինս շուտ հասնել Ուկրաինայում խաղաղության, իսկ դրան խոչընդոտում է, Պուտինի բնորոշմամբ, «ուկրաինական ռեժիմի գործող ղեկավարը»: ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանին ձեռնտու կլիներ Վոլոդիմիր Զելենսկու իշխանության պահպանումը, սակայն, Պուտինի խոսքով, ուկրաինական պետականության շահերից է բխում «իշխանության բերել մարդկանց, որոնք վայելում են Ուկրաինայի ժողովրդի վստահությունը»։

Կրեմլի ղեկավարը նաև նշել է, որ Զելենսկին խուսափում է բանակցություններից, քանի որ դրանք կհանգեցնեն ռազմական դրության չեղարկման անհրաժեշտությանը, իսկ դրանից հետո նա ստիպված կլինի ընտրություն անցկացնել:

Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև հազվագյուտ մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև նախապատրաստվող համաձայնագրին: Նա նշել է, որ այն ոչ մի կերպ չի վերաբերում Ռուսաստանին։ Դաշնության նախագահը նաև ասել է, որ ռուսական և ամերիկյան ընկերությունները խոշոր տնտեսական նախագծեր են քննարկում ուկրաինական կարգավորման շրջանակներում:

«Այո, մեր որոշ ընկերություններ միմյանց հետ կապի մեջ են և նման նախագծեր են քննարկում»,- նշել է Պուտինը:



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին

Մեզ համար պատիվ էր ընդունել Հայաստանում Ռումինիայի դեսպան Նորին Գերազանցություն Կոռնել Իոնեսկուին` նշված է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում: «Նրան ներկայացվել են առաքելության

Մենք քրիստոնյա աշխարհի ժողովրդավարության դարպասներն ենք. ժամանակն է լինել ոչ միայն դարպաս, այլև խաչմերուկ. Խանդանյան

Մենք քրիստոնյա աշխարհի ժողովրդավարության դարպասներն ենք. ժամանակն է լինել ոչ միայն դարպաս, այլև խաչմերուկ. Խանդանյան

Անհնար է փոխել աշխարհագրությունը երկրի: Իհարկե, չենք կարող այս տարածաշրջանի քաղաքական քարտեզից կտրված լինել, հետևաբար շատ կարևոր է ունենալ տարածաշրջանային կայունություն: Անկախ նրանից, թե կլինե՞նք

Մենք ուզում ենք այնպիսի խաղաղություն, որը չի ենթադրի Ուկրաինայի կապիտուլյացիա. Մակրոն

Մենք ուզում ենք այնպիսի խաղաղություն, որը չի ենթադրի Ուկրաինայի կապիտուլյացիա. Մակրոն

Մենք ուզում ենք այնպիսի խաղաղություն, որը չի ենթադրի Ուկրաինայի կապիտուլյացիա կամ հրադադար՝ առանց երաշխիքների։ Այդ մասին X-ի միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Մենք