Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել Է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վան Իին:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Սի Ծինփինին սպասում է Մոսկվայում՝ Հայրենական մեծ պատերազմում, Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։
«Մենք միասին կնշենք այդ հոբելյանը՝ նացիստական Գերմանիայի և ռազմատենչ Ճապոնիայի դեմ տարած հաղթանակը»,- ասել է Պուտինը:
Նա գոհունակություն է հայտնել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունների անմիջական աջակցությամբ։
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, չինական կողմից՝ ՌԴ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Չժան Հանհուեյը և ԱԳ նախարարի օգնական Լյու Բինը: