Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի Լիոն քաղաք այցի շրջանակում այսօր քաղաքապետ Գրեգորի Դուսեի և մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարի հետ ստորագրել են եռամյա համագործակցության համաձայնագիր։
«Երևանը կարևորում է Լիոն քաղաքի և Լիոնի մետրոպոլի հետ համագործակցությունը՝ որպես հնարավորություն ձեռք բերելու քաղաքային կառավարման արդյունավետ փորձ, զարգացնելու մշակութային ու կրթական ծրագրեր, ինչպես նաև ընդլայնելու միջազգային գործընկերության շրջանակը»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։